NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Սահմանազատման ծանր սպասում Վրաստանի հետ սահմանամերձ գյուղերում

 «Հրապարակ»-ը գրում է

ՀՀ իշխանությունների` Հայաստանի տարածքների միակողմանի զիջումն Ադրբեջանին սահմանազատման գործընթացով փաթեթավորելը, տարվող անողնաշար քաղաքականությունն անհանգստություն ու ծանր սպասումներ են առաջացրել նաեւ հայ-վրացական հատվածի սահմանամերձ գյուղերում։ Օրեր առաջ «Հրապարակ»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղի հայ-վրացական սահմանին՝ Լոք կոչվող բարձունքի հատվածում, «Կանգնի՛ր, պետական սահման։ Մուտքն ու ելքն արգելվում է» զգուշացմամբ սահմանային ցուցանակ է հայտնվել։ Ըստ աղբյուրի, Լոք անունով սարի մի մասն ու բերդը, որը հայ-վրացական սահմանին է, վրացական կողմում են մնացել, իսկ մատուռը՝ հենց սահմանին։ 


Լոռու մարզի Սարչապետ գյուղից մոտ 2 կմ հյուսիսում է գտնվում միջնադարյան Լոքի բերդը՝ համանուն բարձունքի վրա, որը վիրահայոց լեռների մի մասն է։ Լոքի բերդն  իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ, իսկ մատուռն ուխտատեղի է։ 

Հայաստանի ու Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացը վերսկսելու մասին հայկական կողմը մի քանի պաշտոնական հայտարարություն արդեն իսկ արել է։ Այս տարվա հունվարի 26-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են ավարտին հասցնել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացը, որը դեռ 90-ականներին էր սկսվել։ Ամփոփելով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները՝ Փաշինյանն ասել էր․ «Վարչապետ Ղարիբաշվիլու հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաեւ հանձնարարել համապատասխան գերատեսչություններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ»։ Բոլորովին վերջերս՝ հուլիսի 3-ին, Վրաստանի հետ սահմանազատման շուրջ պայմանավորվածությունների մասին խոսեց նաեւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Թբիլիսիում, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Կարեւոր ենք համարում, որ մեր երկրների միջեւ ձեւավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական ոլորտում շարունակել եւ, ըստ հնարավորության, ավարտին հասցնել երկու երկրների միջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»,- հայտարարել էր Միրզոյանը։ Իսկ ավելի վաղ՝ այս տարվա ապրիլի 11-ին, նրա տեղակալ Վահան Կոստանյանն էր թեման շոշափել՝ հայտնելով․ «Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։ Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռեւս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում։ Տրամաբանությունը սա է՝ վերականգնել բոլոր հարեւան երկրների հետ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»։ 

Պաշտոնական հայտարարություններից այն կողմ՝ բուն գործընթացի մասին ոչինչ հայտնի չէ։ Ժամանակ առ ժամանակ հայ-վրացական սահմանին գտնվող գյուղերից են շշուկներ լսվում՝ տարբեր հատվածներում կատարված չափագրումների մասին, որոնք պաշտոնապես չեն հաստատվում։ Դեռ 2022-ին նման ահազանգ «Հրապարակ»-ն ստացել էր Ջիլիզա գյուղից։ Վարչական ղեկավար Մհեր Վարդանյանը հայտնել էր, թե որեւէ բանից տեղյակ չէ, սահմանները չափագրող խումբ չի տեսել, բայց գյուղից այլ տեղեկություններ էին փոխանցում։

Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղի վարչական ղեկավար Բորիս Բարոյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ ասաց, թե 3 օր առաջ է Լոք բարձրացել ու որեւէ փոփոխություն չի նկատել։ «Ոչ մի աշխատանք չի կատարվել, ես 3 օր առաջ եմ Լոք բարձրացել, իջել։ Չի կարող նման բան լինել։ Գուգլով որ նայում ես սահմանը, ցույց է տալիս, որ Լոքն ընկնում է Վրաստանի սահմանի մեջ, էդ ա, ուրիշ բան չկա։ Մատուռը մեր կողմում է, խնդիր չկա»,- ասաց Բորիս Բարոյանը։
Սարչապետի վարչական ղեկավարի խոսքով, իրենց հատվածում հայ-վրացական սահմանին երկու կողմից սահմանապահներ են կանգնած՝ դեռ 2005 թվականից ձեռք բերված պայմանավորվածությամբ։ «2005 թվից Սահակաշվիլին, երբ վլաստի եկավ, բանավոր սահմանը գծվեց, որ սարերի գագաթով է սահմանն անցնում։ Մեր կողմից մեր սահմանապահներն են կանգնած, իրենց կողմից իրենց սահմանապահներն են կանգնած։ Եթե գագաթներով կիսես, Լոքի բերդի կեսն ընկնում ա էս կողմ, կեսը՝ էն կողմ։ Մի տասը տարի առաջ Մեծավանի հատվածում սահմանազատում եղավ, փշալարեր անցկացվեցին, պետք է շարունակվեր, այդպես մնաց»,-շարունակեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե մտավախություն չկա՞, որ ցավոտ գործընթացները, որոնք Տավուշում իրականացվեցին, կհասնեն նաեւ հայ-վրացական սահման, Բորիս Բարոյանը պատասխանեց․ «Չեմ կարա ասեմ, բայց ինձ թվում ա, որ ադրբեջանական սահմանինն ուրիշ ա, Վրաստանինը՝ ուրիշ։ Բարեկամ երկիր ենք, բանակցողն էլ կարա՞ բանակցի, որ իրանք զիջեն։ 30-40 կմ սահման կա Վրաստանի հետ, թե ոնց ա գնալու` չեմ կարա ասեմ։ Աղքյորփի կողմն էլ կա, Խուճապի վանքը կարա վտանգված լինի, կպած ա սահմանին»։

Որ վրացական կողմը հավակնություններ ունի սահմանին գտնվող հայկական վանքերի ու հողերի նկատմամբ, գաղտնիք չէ։ Հաշվի առնելով Հայաստանի գործող վարչակարգի զիջողական պատրաստակամությունը՝ ամենեւին բացառված չէ, որ սահմանազատումը վերսկսելու վերաբերյալ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում հայկական կողմը հող հանձնի նաեւ Վրաստանին։ 225 կմ երկարությամբ ձգվող հայ-վրացական պետական սահմանի մի մասը՝ շուրջ 147 կմ-ն է համաձայնեցված, մնացած հատվածը՝ ոչ։ Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցը քննարկում են դեռ 1992 թվականից: 1996-ից գործում են համապատասխան հանձնաժողովները։