Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

ՔՊ-ականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

««Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան ներկա հարաբերություններին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հուլիսի 16-ին դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները. պատճառը, ըստ հիմնավորման, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված հայտնի «Սիլվայի գործի» իբր ձգձգումն է և Նիկոլ Փաշինյանի սրտով որոշում չկայացնելը։ Նիկոլ Փաշինյանի «սրտով» որոշումը, վստահաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ կա՛մ բանտում գտնվելն է, կա՛մ նրա նկատմամբ որևէ մեղադրական վճիռը։ Ու հիմա քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում, երբ մեկուկես տարի շարունակ մերժում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները։ Երկրորդ նախագահի նկատամբ, հիշեցնենք, երկու քրեական գործ կար Աննա Դանիբեկյանի տիրույթում։ Այդ նիստերը նա քննում էր հիմնականում մեկշաբաթյա ինտերվալով՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հումորով նշում էր, որ երեքշաբթին իր օրացուցից հանած է, որովհետև անիմաստ օր է։

Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց հակասահմանադրական։ Հիշենք, որ տևական ժամանակ դատական նիստերին հրավիրում էր քրեական գործի հետ կապ չունեցող՝ մարտի 1-ի զոհերի «հարազատներին» ու փաստաբաններին, ըստ երևույթին՝ շոու սարքելու համար։ Երբեմն էլ Աննա Դանիբեկյանը դատական նիստերը նշանակում էր խորհրդանշական օրերի, օրինակ՝ Հայաստանի համար հաղթանակի օրերին։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կալանքը փոխելու միջնորդություն պետք է ներկայացնեին, Դանիբեկյանը ձգձգում էր քննությունը՝ մեկնելով արձակուրդ: Անգամ եղավ ժամանակահատված, երբ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեց դասընթացների, կամ գնում էր քիթը վիրահատելու։ Տպավորություն էր, որ նրան ուղղակի ստիպում են կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Ի վերջո, քրեական գործը կարճվեց, բայց ՍԴ որոշման արդյունքում։ Հետո Աննա Դանիբեկյանը շարունակեց նիստերը՝ այս անգամ քննելով «Սիլվայի գործը»։

Այս գործը ևս ուներ խնդիրներ, բայց արդեն՝ հանցակազմի որոշման հետ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը շարունակեց քննել սա, դատախազներն էլ՝ նույն էնտուզիազմով պաշտպանել։ «Սիլվայի գործը» ունեցավ անսպասելի ավարտ։ 2023 թվականի մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, որից Ռոբերտ Քոչարյանը չէր օգտվում։ 7 ամիս անց երկրորդ նախագահը քանիցս դիմեց դատարանին՝ թույլ տալու մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Դանիբեկյանը շարունակաբար մերժում էր երկրից բացակայելու միջնորդությունը, թեև չէր նշանակում դատական նիստեր։

Հերթական մերժումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց օգտվել իր իրավունքից և դիմել վաղեմության ժամկետ կիրառելու համար, որովհետև առողջություն կամ դատական կապրիզների միջից ընտրեց առողջությունը. առողջական խնդիրները, ի դեպ, որքանով մեզ հայտնի է, առաջացել էին հենց կալանքի ընթացքում։ Այո, քպականները, ԲԴԽ-ն ճիշտ են՝ Աննա Դանիբեկյանը ձգձգել է դատերը։ Բայց հարց՝ ինչո՞ւ է ձգձգել, ո՞ւմ պահանջով կամ սպառնալիքով։ Գուցե վախեցե՞լ է արագ քննել, որովհետև ի սկզբանե պարզ է եղել իր համար, որ այս գործով մեղադրական վճիռն անհնար է, իսկ արդարացման դեպքում գուցե տեղի ունենար Փաշինյանի կոչով դատարանների արդեն անժամկետ արգելափակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում