Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք «COP29»-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է «COP29» կլիմայական գագաթնաժողովին:
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այս մասին հայտարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հրավերն ուղարկվել է «խաղաղ» գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան։ Մուխթար Բաբաևը (ԿՈՊ29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտգործնախարարին։ Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկե»,-հայտարարել է Հաջիևը: