Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Ինչի՞ մասին են խոսում թափուր մնացած տեղերն ու նախարարի «փորձագիտական» գնահատականները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արձանագրված փաստը, որ բուհական համակարգում այս տարվա ընդունելության քննություններից հետո թափուր է մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղ, այս օրերին բազմազան արձագանքների առիթ տվեց: Պետք է արձանագրել, որ ամենևին էլ առաջին անգամ չէ, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղեր են մնում: Ուղղակի տարեցտարի այդ վիճակն առավել մտահոգիչ է դառնում: Ավելին, շատ փորձագետներ տարիներ շարունակ ասում են, որ պետք է վերանայել պլանավորումը, նախապես սահմանվող տեղերի քանակությունը, բաշխվածությունը, այսպես ասած, «կրկնվող մասնագիտությունների» առումով և այլն, և այլն: Մե՞ջն ինչ, եթե հերթական «սեզոնից» հետո արձանագրվում է նշված պատկերը:

«Անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ:Դա նշանակում է՝ տեղերի պլանավորումը և բաշխումը ի սկզբանե ճիշտ չեն արվում: Կարծում եմ՝ պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի: Բուհերը, աշխատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ, պետք է տեղերի նպատակային և իրատեսական պլանավորում կատարեն՝ հատկապես վճարովի տեղերի ճիշտ բաշխման մասով»: Գիտեք, հիմնականում ճիշտ գնահատականներ են: Տեղին: Պորտատեղադրող: Բայց ո՞վ է այս արտահայտության հեղինակը, ո՞վ է սա ասում: Կրթության ոլորտի փորձագե՞տ, ընդդիմադիր որևէ գործի՞չ, որ տեղյակ է բուհական համակարգի խնդիրներին: Ո՛չ: Վերը մեջբերված «փորձագիտական գնահատականը» տալիս է, ավելի ճիշտ՝ հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տվել է անձամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Կգտնվեն մարդիկ, որ կասեն, թե՝ տեսեք, ի՞նչ լավ է, որ հայրենի ԿԳՄՍ նախարարը նման սթափ, օբյեկտիվ ու տեղին գնահատականներ է տալիս: Մինչդեռ, կարծում ենք, սա ոչ մի լավ բան չի հուշում: Հարցը գնահատականները չեն: Դրանք իսկապես էլ տեղին են, իսկապես էլ՝ նման պատկերն անընդունելի է, հարկավ՝ «անընդունելի է, որ տարիներ շարունակ արձանագրվում է թափուր տեղերի մեծ քանակ», և որ «պետությունն այս առումով պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»:

Հա՛, է՜, հա՛: Բայց ո՞վ է սա ասում, կրթության, գիտության ու մնացած բաների նախարա՛րն է ասում: Թե բա՝ «տարիներ շարունակ»: Հարց է ծագում՝ իսկ «տարիներ շարունակ», առնվազն 2018-ի դեկտեմբերից այդ ի՞նչ բանուգործի են եղել կրթության նախարարները, Անդրեասյանն էլ՝ «ձեզ փեշքեշ»: Նախկին նախարարներին չենք նշում, որովհետև նրանք արդեն վաղուց... նախկին են, այսինքն՝ պատասխանատվությունն արդեն վեց տարի կրում է այս իշխանությունը: Թե բա՝ «կարծում եմ... պետությունը պետք է տեղերի պլանավորման մոտեցումները փոխի»: Այսի՞նքն: Դո՛ւք եք պետության կառավարման այդ ոլորտային բարձրագույն պաշտոնին դրված, փոխեիք, ումի՞ց եք բողոքում, ո՞ւմ վրա եք «մուննաթ գալիս»: Ի դեպ, սա ավելի կարևոր հարց է, քան «Ակադեմիական քաղաք» նյուվասյուկիական «մեգանախագծով» փիարվելը: Չէ, բայց իսկապես, մարդը 4 տարի կրթության ոլորտն է ղեկավարում, բայց դեռ կարծիք է հայտնում, թե պետությունը պլանավորման մոտեցում պիտի փոխի: Ախր, դուք կարծիք չպիտի հայտնեիք, արդեն պիտի առնվազն 3-4 տարի առաջ որոշակի առաջարկություններ ներկայացրած լինեիք:

Դա՛ է ձեր անմիջական աշխատանքային պարտականությունը, այլ ոչ թե «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմության» վերանվանելը կամ «Հայ եկեղեցու պատմությունը» հայկական դպրոցից դուրս մղելը, դպրոցները, բուհերը քաղաքականացնելն ու քպացնելը: Ախ, հա՜, պիտի Փաշինյանը գար, ընդունելության հանձնաժողովի կախիչները քաշքշեր-պոկեր, ցնցուղները ոլորեր, թափուր տեղերում հեծանիվը կանգնեցներ... Իսկ խնդիրն իսկապես բազմաշերտ է, և այն, որ տարիներ շարունակ բուհական համակարգում հազարավոր վճարովի ու հարյուրավոր «պետպատվերով» տեղեր թափուր են մնում, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով: Մանավանդ, որ երկրում կան մասնագիտություններ, որոնց ընդունելության դեպքում մեծ մրցակցություն է, համարյա ինչպես խորհրդային տարիներին. 10-12 հավակնորդ՝ 1 տեղի համար:

Տեսեք, մենք ապրում ենք մի պետության մեջ, որի ղեկավարը համարվող Նիկոլ Փաշինյանը, ձգտելով բոլոր հարցերում ամենագետ երևալ, դրսևորում է իր անտեղյակությունն ու մակերեսայնությունը: Դա ցցուն օրինակ է՝ հատկապես երիտասարդների ու պատանիների համար, որ կարելի է ոչ մի բանից հիմնավոր գաղափար չունենալով՝ լինել պետության ղեկավար:

Երկրորդ՝ նույն այդ պետության ղեկավարության մակարդակով քարոզվում է սիրողականություն, անգրագիտություն, անկրթություն:

Երրորդ՝ հարց է ծագում, թե ի՞նչ կարիք կա 4-5 տարի չարչարվել, ուսանել, դառնալ դիպլոմավորված մասնագետ, երբ կարելի է կիսագրագետ լինելով՝ դնել «կարմիր բերետ» ու, մարդ ծեծելով և հոշոտելով, «չալաղաջ» պարգևավճարներ ստանալ:

Չորրորդ՝ նույն իշխանական «էլիտան» հրաշալի օրինակ է մատուցում առ այն, որ Հայաստանի բուհերում ոչ մի դեպքում չարժե բարձրագույն կրթություն ստանալ, որովհետև նույն այդ վարչապետի, նախարարների, իրենց մոտիկների զավակները սովորում են օտարերկրյա բուհերում, ուրիշ երկրներում:

Հինգերորդ՝ եթե հազարավոր վճարովի տեղեր թափու են մնում, ուրեմն մարդիկ հասկանում են, որ իրենց վճարած ահռելի գումարների դիմաց չեն ստանալու համարժեք որակի կրթություն:

Եվ սրանք դեռ «ուղեկից» ազդող գործոններն են: Այնինչ, իսկապես խնդիրներ կան՝ ըստ մասնագիտությունների բուհական տեղերը, դրանց կարիքը, պահանջարկը պարզելու, ըստ այնմ պետական պատվերները ձևակերպելու, մասնագիտությունների պահանջարկը 5-10 տարվա հեռանկարով պլանավորելու առումներով:

Բայց ինչո՞ւ այդ ամենի վրա «գլուխ ցավեցնել», եթե կարելի է տարիներ շարունակ լինել ոլորտային թիվ 1 պատասխանատուն, ապա ելնել ու, իբր դա իր պաշտոնական գործունեության (կամ՝ անգործության) հետ կապ չունի, դեմքի խելացի արտահայտությամբ դատողություններ անել, թե՝ «տարիներ շարունակ թափուր տեղերի մեծ քանակ է արձանագրվում, դա անընդունելի է»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: