COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Մամուլ

Տնտեսության արգելակների՝ ի հայտ եկող ծանր հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տևական ժամանակ է, ինչ տնտեսագետները մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած։ Իսկ նախանշվող խնդիրների խորացումը կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների, քանի դեռ քայլեր չեն ձեռնարկվում առողջ տնտեսական համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Այդ խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ պետական բյուջեում այս տարվա առաջին կեսին նախատեսվածից 10 տոկոսով ավելի քիչ հարկ է հավաքվել՝ շուրջ 300 միլիոն դոլար պակաս։ Ու եթե մեկ տարի առաջ իշխանություններն անընդհատ գերակատարված պլաններով էին հպարտանում, Փաշինյանն էլ անընդհատ ցուցանիշներ էր ներկայացնում, ապա հիմա արդեն ծախսերի վերանայման մասին են խոսում:

Ավելին, երրորդ եռամսյակում այդ մտահոգիչ պատկերը կարող է ոչ միայն պահպանվել, այլև խորանալ։ Ինչպես նշում են փորձագետները, այսպիսի իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է տնտեսության անառողջ վիճակով։ Խնդիրն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի բարձր տնտեսական աճը պայմանավորված էր զուտ արտաքին գործոններով։ Ու Հայաստանը սկսեց մեծ օգուտներ ստանալ վերարտահանումից, բայց այս տարի արդեն տնտեսական աճի շրջանակում մեծ մասնաբաժին ձեռք բերեց ոսկերչական ապրանքների արտահանումը, երբ հումքը ներկրվում է Հայաստան, ապա դրա վրա որոշակի աշխատանքներ կատարելուց հետո դուրս հանվում։ Վերջին ամիսներին էլ արդեն ոսկերչական ապրանքների՝ Հայաստանից արտահանման էական կրճատում է նկատվում։

Ոսկերչական ոլորտն էական ներգործություն ունի տնտեսական ցուցանիշների վրա, բայց հարկային եկամուտներ գեներացնելու տեսանկյունից դրա ներուժը բարձր չէ։ Բյուջե 2024-ը հաստատելիս գործադիրը նախատեսել էր այս տարի ավելի քան 2,7 տրիլիոն դրամ հավաքել, բայց ծախսել ավելի շատ՝ մոտ 3,3 տրիլիոն։ Ու հիմա, երբ նախատեսվածից քիչ հարկային մուտքեր են գրանցվել, իշխանությունները մտադիր չեն նվազեցնել նախատեսվող ծախսերը։ Խոսքը հատկապես վերաբերում է այն ծախսերին, որոնցից սնվում են իշխանությունները, սակայն որևէ արդյունք չեն ստեղծում երկրի համար։

Իշխանության ներկայացուցիչները շարունակում են շատ բարձր աշխատավարձ ստանալ, միլիոններով պարգևավճարներից օգտվել, անիմաստ գործուղումների մեկնել, իսկ սովորական աշխատողները, որոնց աշխատավարձը մեր-երկու հազարով կա՛մ ավելանա, կա՛մ չավելանա, միևնույնն է, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում։ Ու սա հերիք չէ, իշխանություններն առաջնորդվում են ամենահեշտ ճանապարհով՝ մի կողմից ավելացնում են տնտեսվարողների վրա դրված հարկերը, իսկ մյուս կողմից էլ դիմում են արտաքին պարտքն ավելացնելու տարբերակի օգնությանը։ Իսկ հարկային բեռի ավելացման արդյունքում հիմնականում տուժում է փոքր ու միջին բիզնեսը, որն առանց այն էլ դժվարությամբ է գոյատևում։ Այդ քաղաքականության շրջանակում է, որ հանվեց եկամտային հարկի արտոնությունը, և միկրոբիզնեսը ևս ընդհանուր հարկման տակ դաշտ բերվեց։

Նախկին հաստատուն 5 հազար դրամի փոխարեն նոր պայմաններում միկրոձեռնարկատիրության ոլորտում գործողներն աշխատավարձից վճարում են 20 տոկոս եկամտային հարկ։ Այսինքն, այս դաշտի ներկայացուցիչների համար հարկային բեռը միանգամից 4 անգամ ավելացվեց։ Ու պատահական չէ, որ մեկ տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության ոլորտում զբաղվածների քանակը կրճատվել է շուրջ 3,5 հազարով կամ ավելի քան 10 տոկոսով։ Իսկ եթե փոքր ձեռնարկատիրության մեջ ներգրավված անձանց թիվը նվազում է, դա իր ազդեցությունն է ունենում նաև ընդհանուր տնտեսական միջավայրի վրա։ Եվ մեր երկրում բիզնես վարելը դառնում է ավելի բարդ, ինչն էլ վանում է ներդրողներին։ Մյուս ուղղությունը, որի հետ իշխանությունները հույսեր են կապում բյուջեի ճեղքերը լցնելու նպատակով, վերաբերում է նոր պարտքերի ներգրավմանը։

Ինչպես հիշում եք, իշխանությունները խոստացել էին մի շարք համակարգային բարեփոխումներ իրականացնել, դրանցից մեկն էլ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն էր, որ հիմա արդեն պետք է մասնակի գործեր։ Բայց այս ծրագիրն այդպես էլ թղթի վրա է մնացել, քանի որ չկան համապատասխան միջոցներ։ Ու, ահա, առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կյանքի կոչելու համար կառավարությունը որոշում է ընդունել 25 տարի մարման ժամկետով 102 միլիոն եվրոյի նոր վարկ վերցնել։ Նույն տրամաբանությունը գործում է նաև այլ ծրագրերի իրականացման դեպքում։ Ռեկորդային չափով պարտքը մեծացնելու արդյունքում է, որ այս տարի պետական պարտքի ծավալները հատեցին 12 մլրդ դոլարի շեմը։ Ու նման չափերի դեպքում միայն արտաքին պարտքի սպասարկումը արդեն իսկ մեծ ծանրություն է Հայաստանի համար»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: