COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Մամուլ

Լեթարգիական քուն՝ անդունդի եզրին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ճգնաժամային իրավիճակ է, բայց շատ հաճախ տպավորություն է, որ նորմալ իրադրություն է, ուստի հրատապ քայլեր ձեռնարկելու կարիք ընդհանրապես չկա։ Ավելին, որոշակի քայլեր ձեռնարկելու փորձեր են արվում միայն այն ժամանակ, երբ արդեն վնասը հասցված է, ու ճգնաժամն իր մետաստազները տարածել է տարբեր ուղղություններով։ Ինչ-որ առումով այս իրավիճակը նման է նրան, երբ հիվանդն անտեսում է հիվանդության ախտանշանները ու բժշկի է դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել։

2018 թվականի իշխանափոխությունից հետո պարբերաբար ահազանգել ենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտը խորացնում է իր արմատները, ինչը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել, բայց իշխանությունները, որպես կանոն, արհամարհել են այդ մտահոգությունները։ Ավելին՝ հենց իշխանություններն են ներքին թշնամանքի գեներացման հեղինակը։ Ու այս թշնամանքն այնքան է արմատավորվել, որ դուրս է եկել քաղաքական տիրույթից և տեղափոխվել միջանձնային տիրույթ։ Փոխադարձ ատելությունը, անհանդուրժողականությունը, մեկը մյուսի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, այլ մարդկանց նկատմամբ քամահրանքը հող է նախապատրաստել անհատական մակարդակում արժեհամակարգային դեգրադացիայի համար։

Նաև դրա արդյունքում է, որ գրեթե օր չկա, որ մամուլում հրապարակումներ չլինեն հաշվեհարդարների, ծեծկռտուքի, դանակահարության ու հրազենային կրակոցների մասին։ Ու ամենացավալին այն է, որ այս դեպքերն ավարտվում են նաև մահացու ելքով։ Մի փոքր միջադեպը «մի կաթիլ մեղրի» նման կարող է վերածվել ողբերգական դիպվածի։ Քրեածին տարրերը վխտում են, այնինչ իշխանությունները կառավարության նիստերի ընթացքում խոսում էին քրեական ենթամշակույթի ու դրա կրողների դեմ պայքարի մասին։ Ակնհայտ է, որ հանցավորությունը անասելի չափերի է հասել, քանի որ ոչ միայն նախականխող միջոցներ չեն ձեռնարկվել և չեն էլ ձեռնարկվում, այլև անտեսվում են առկա սպառնալիքները։ Իշխանություններն իրավապահ համակարգը դարձրել են մի կողմից՝ շոուների ցուցադրման, իսկ մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներին ճնշելու գործիք։ Այնինչ քրեական վարքով աչքի ընկնող տարրերը իրենց զգում են ինչպես ձուկը ջրում ու զենքերով օրը ցերեկով շրջում են փողոցներում։

Ու եթե առկա իրավիճակը երկար տևի, ապա բացառված չէ նաև, որ մի օր էլ վերածվենք Հայիթիի նման մի երկրի, որտեղ որոշակի հատվածներում ուղղակի ավազակախմբերն են իշխում։ Իսկ մինչ հայը հայի նկատմամբ ատելություն է տածում, հակառակորդը ձեռքերը ծալած չի նստել։ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման։ Ու պատահական չէ, որ Բաքուն մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում Թուրքիայից, Իսրայելից, Սերբիայից ու այլ երկրներից։ Ալիևն էլ իր հերթին նախապատրաստում է հարձակման սցենարը՝ միաժամանակ առաջ քաշելով տարբեր պահանջներ, որոնք լիովին անընդունելի են հայկական կողմի համար։ Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը, հոխորտալով Հայաստանի հասցեին, պահանջել է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, հայկական կողմը ձեռնամուխ լինի Սահմանադրության փոփոխությանը և համատեղ դիմում հղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Բայց այս հոխորտանքներին համապատասխան արձագանք չի հնչում Երևանից։

Ու, ընդհանրապես, Հայաստանի բարձրագույն ղեկավարության համար, կարծես, առանձնահատուկ ոչինչ էլ չի կատարվում։ Կամ՝ գուցե կատարվում է այնպես, ինչպես իրենք ուզում էին, պլանավորել էին և այլն: Այսինքն, այդպես էլ պետք է լինի: Փաշինյանը մեկ ամսով արձակուրդ է գնացել, Բեռլինում ու Լոնդոնում հեծանիվ է վարում ու նկարներն էլ տարածում է համացանցում։ Ինչ մեծ ծառայություն է մատուցում երկրին։ Նա հանրային միջոցների հաշվին վայելում է կյանքը, մինչ իր իսկ պատճառով երկիրը գլորվում է անդունդը։ Եվ երբ Ադրբեջանն ամիսներ անց հարձակվի ու տարածքներ գրավի, իշխանությունները նորից կտարածեն, թե դրանում էլի նախկիններն են մեղավոր, ռուսներն են մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, Եկեղեցին է մեղավոր: Իրենք ի՞նչ կարող էին անել, Եվրոպա գնացե՞լ են, գնացել են, հեծանիվ վարե՞լ են, վարել են, տեղը տեղին արձակուրդ գնացե՞լ են, գնացել են։ Էլ ի՞նչ եք ուզում: Իսկ ամենացավալին այն է, որ նորից այդ հեքիաթներին հավատացողներ կլինեն...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: