COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Մամուլ

Փաշինյանի ծրագիրն ավելի վատն է. Հայաստանի իշխանությունները թաքցնում են կապիտուլյացիոն հերթական ակտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Dzen.ru-ն «Հայաստանի մի կտորը կարող են հանձնել» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ակնհայտորեն պատրաստվում է հերթական լայնամասշտաբ հանձնմանը: Փաշինյանը և, ամենակարևորը, նրա կուրատորները հասկանում են, որ մարդկանց պետք է սովորեցնել այդ մտքին աստիճանաբար, և այդպես էլ անում են։ Սկզբից Արցախը հանձնելու առաջին փորձը Ռուսաստանը կանխեց և թույլ չտվեց այն ավարտին հասցնել։ Հետո Փաշինյանը սկսեց բացահայտ խաղալ և ուղիղ ասաց, որ հայկական զորքերը չեն պաշտպանելու Արցախը, չնայած, իհարկե, սկսեց մեղադրել Ռուսաստանին։ Հետո սկսեց առանձին գյուղերի հանձնումը, «որպեսզի ոչ ոք չմեռնի»։ Այժմ Հայաստանը պատրաստվում է հանձնել Սյունիքի միջանցքը, ինչի համար էլ Ամերիկան սկսել էր այս ամբողջ կոմբինացիան։

Արդյունքում Ամերիկան (և ՆԱՏՕ-ն) ուղիղ ելք կունենան դեպի Կասպից ծով (և Կենտրոնական Ասիա): Եվ միաժամանակ նրանք մտադիր են Իրանին կտրել մնացած Անդրկովկասի հետ կապից: Բայց այդ ամենի համար Փաշինյանը պետք է Հայաստանի ևս մեկ հսկայական կտոր հանձնի Թուրքիայի և Ադրբեջանի ուրախ ծափահարությունների ներքո։ Եվ, ըստ երևույթին, դա հենց այն է, ինչ արդեն իսկ պատրաստվում է միանգամից բոլոր կողմերից՝ Ադրբեջանից, Հայաստանից և ԱՄՆ-ից։ Ահա, թե ինչ է ասում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այդ մասին. «Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ցույց են տվել քարտեզ, որտեղ ընդգծված է «Զանգեզուրի միջանցքը»։ Ամեն ինչ պտտվում է Հայաստանով, Սյունիքով, տխրահռչակ միջանցքով հաղորդակցությունների շուրջ։

Բայց Հայաստանի ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ էլ ՊՆ-ն չեն արձագանքում Անկարայի ու Բաքվի ագրեսիվ հարձակումներին։ Այդ ամենը միասին վերցրած՝ մեզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդեն իսկ տրված է, և իշխանությունները միայն ուղիներ են փնտրում այդ հանձնումը «օրինականացնելու» համար»։ Եվ, ամենայն հավանականությամբ, նա միանգամայն ճիշտ է: ԱՄՆ ծրագրերի համաձայն, հենց այդպես էլ պետք է տեղի ունենա հայկական տարածքների սողացող հանձնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական դաշնակից Ադրբեջանի վերահսկողությանը։ Նույնիսկ հնարավոր է, որ այդ հանձնումը ինքնին անցնի մի քանի փուլով։ Բայց ոչ թե տարածքային, այլ միջանկյալ կարգավիճակային իմաստով։ Նախ՝ կհայտարարվի, որ դա ինչ-որ «հատուկ գոտի» է, որը ֆորմալ առումով, կարծես թե, դեռևս նշված է որպես հայկական, բայց իրականում արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նման դասավորության պայմաններում ամեն ինչ «գեղեցիկ» է արվելու, ասելու են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոչ ոք ոչ մի ոտնձգություն չի անում, և բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը, «Սյունիքի միջանցքի» տարածքը համարում են հայկական։ Պարզապես այնտեղ ինչ-որ հատուկ ռեժիմ է սահմանված, և վերջ։ Բայց, ամենայն հավանականությամբ, Փաշինյանի ծրագիրն ավելի վատն է: Պետք է ենթադրել, որ դա դուրս է գալիս նկարագրված սցենարի շրջանակներից, և դա ամենևին էլ նրա գաղափարը չէ, այլ ամերիկյան է։ Թվում է, թե ինչպե՞ս կարող է ավելի վատ լինել: Շատ հեշտ: Սյունիքի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը հեռու է վատագույն սցենարից: Եվ, բացի այդ, դա չի բացատրում Փաշինյանի վերջին տարիների քաղաքականության որոշ տարօրինակությունները։ Եվ ամենակարևորը՝ այդ վարկածը չի բացատրում այն, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ՊՆ քարտեզներում այդ տարածքը առանձնահատուկ ընդգծված, այլ ոչ թե պարզապես ադրբեջանական գույնով ներկված: Եվ այդ հարցին կա մի պարզ պատասխան: Դա այն պատճառով է, որ Փաշինյանն այդ նպատակի համար ունի, այսպես կոչված, «ՆԱՏՕ-ի խաղաղապահներ»:

Այսինքն, օրինակ՝ մեր սիրելի ֆրանսիացիները... Չէ՞ որ Երևանը վերջին 2 տարին գրկախառնվում է նրանց հետ, և այդ գրկախառնվելու ընթացքում անփոփոխ տարածքներ կորցնում։ Կսկսվի «խառնում գործընթացը», Մակրոնը արագ վազելով կգա և կասի, որ «հիմա կփրկի բոլորին», և արդյունքում Անդրկովկասի հիմնական տրանսպորտային միջանցքներից մեկն արագորեն կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ։ Եվ ուշադրությո՛ւն... Նույնիսկ ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի վերահսկողության տակ, որոնք ինքնիշխանություն են խաղում, և թվում է, թե խաղում են իրենց խաղը, այլ ՆԱՏՕ-ի զորքերի անմիջական և ուղիղ վերահսկողության տակ, անգամ ոչ Ֆրանսիայի: Ի վերջո, Մակրոնը, հավանաբար, կհայտարարի, որ իրեն շահարկումներ և մեղադրանքներ պետք չեն, և որ լիարժեք արևմտյան «կոոոոոոալիցիան» կգործի, ինչպես իրենք են սիրում անել դա՝ թաքնվելով միմյանց թիկունքների հետևում, որպեսզի ոչ ոքի ուղղակիորեն չմեղադրեն։ Արդյունքում Հայաստանն ընդմիշտ կկորցնի այդ տարածքը, քանի որ Ադրբեջանից կամ Թուրքիայից դեռ հնարավոր կլինել ինչ-որ բան պոկել, բայց ՆԱՏՕ-ից՝ մի էլ փորձիր...

ՆԱՏՕ-ն ուղիղ սահման կստանա Իրանի հետ, որը նրա վաղեմի երազանքն է: Սադրանքներ, բայց ավելի կարևորը՝ հետախուզական, ինչպես նաև հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր այդ երկրի սահմանին։ Այնտեղից, ի դեպ, ուղիղ գծով դեպի Թեհրան ընդամենը մոտ 500 կիլոմետր է... Իսկ հետո էլ զվարճանքը կսկսվի ՆԱՏՕ-ի՝ Կասպից ծով, Թուրքմենստան, Ղազախստան և այլ վայրեր մուտքով: Եվ դա՝ ուղիղ՝ շրջանցելով Ռուսաստանը կամ Չինաստանը։ «Այս քաղաքական խճանկարի վերջին կտորը լինելու է Հայաստանի իշխանությունների պահանջը՝ դուրս բերել ռուսական ռազմական կայազորը Սյունիքից։ Եվ նրանք բավականին ընդունակ են դա անել։ Եթե դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը Ալիևը կփորձի խժռել։ Շատ, շատ բան վկայում է այն մասին, որ իշխանությունները, որոնք ժամանակին խոստացել էին լինել թափանցիկ, թաքցնում են կապիտուլ յացիոն հերթական ակտը և երկիրն ու ժողովրդին նորից տանում են դեպի ամբողջական պատմական աղետ»,- ամփոփել է Բենիամին Մաթևոսյանը։

Հենց դրա համար էլ Փաշինյանը անխոնջ աշխատում է: Նա հետո նաև «կբացատրի», որ պարզվում է՝ «դա բխում էր երկրի շահերից» և այլն։ Ի վերջո, Փաշինյանը մեկ անգամ արդեն ասել է, որ վաղուց էր հասկացել, որ Արցախը պետք է հանձնել, և որ ժողովուրդը դա չէր ընդունի, և ուրեմն Արցախը պետք էր հանձնել կամաց-կամաց, բայց առանց ժողովրդին հարցնելու։ Հիմա էլ նույնը կլինի Սյունիքի միջանցքի հետ կապված, հանուն որի էլ ի սկզբանե ամեն ինչ սկսվել էր»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: