Ռուսաստանը դժգոհ է Իսրայելից
Իսրայելն անտեսում է Գազայի հատվածի հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած առաջարկ, ներառյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագիրը։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ կապված հուլիսի 22-ին Թել Ավիվին հասցված հարվածների հետ։
«Իսրայելը, Վաշինգտոնի ակնհայտ թույլտվությամբ, շարունակում է անտեսել Անվտանգության խորհրդում ընդունված բոլոր բանաձեւերը և ցանկացած խաղաղ մոտեցում, ներառյալ տխրահռչակ, այսպես կոչված, Բայդենի ծրագիրը, որը գոյություն ունի միայն թղթի վրա», - պնդում է Նեբենզյան։
Նա նաև հայտարարել է ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու մտադրության մասին՝ նվիրված Գազայում հումանիտար իրավիճակին։