Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Քաղաքականություն

Չեն լինում անլեզու կամ անմիտ պետություններ․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային  նախագծեր խմբի ղեկվար Վահե Հովհաննիսյանը գրում է․

Հայաստանը հիմա լուռ է և իրեն առաջադրվող պահանջներին ու ճնշումներին՝ բացարձակ անպատրաստ։
Բոլորը մեր մասով կամ մեր մասին խոսում են, իրենց շահերը պարտադրում։ Մենք լուռ ենք։ Չեղած տեղից, զրոյից մեր մասին նոր այլանդակ օրակարգ է ձևավորվում՝ միջին միջանցք, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, Սահմանադրության փոփոխություն և այլն, մենք չենք կարողանում կամ չենք ուզում չեզոքացնել այդ օրակարգը։

Ի՞նչ փախստականների մասին է խոսքը, երբ 120 հազար արցախցիների տները դեռ տաք են, դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն կա գրված։ Բայց դա պետք է կարողանաս ձևակերպել աշխարհի համար որպես օրակարգ։

Ի՞նչ միջանցք, ի՞նչ նոր Սահմանադրություն։

Բայց այդ պահանջներին եթե գրագետ չես պատասխանում, դրանք դառնում են օրակարգ, ընդ որում՝ միջազգային հանրության համար ընկալելի։ Սրա ռիսկը հայ ժողովրդին ոչ ոք չի բացատրում։ Մեզ ծաղրում են՝ լռում ենք, մեր գերիներին դատում են ու պահում Բաքվում՝ լռում ենք, մեր տարածքում միջանցքներ են մոգոնում՝ լռում ենք ... և մյուս բոլոր կարևոր դեպքերում։
 
Հայաստանի ներկա քաղաքական-հանրային վերնախավը մի մեծ, հավաքական Բայդեն է, որը պետք է հեռանա։ Իրական ռիսկերը չի հասկանում և չի արձագանքում։ Ներքին կյանքով չի ապրում։

Հայաստանի ներքին կառավարելիությունը սրընթաց կորում է։ Դարձել ենք արտակարգ իրավիճակների պետություն, որտեղ սահմռկեցուցիչ վթարները, սպանությունները, ռազբորկաները, քանդված փողոցները,  կոմունալ ծառայությունների անվերջանալի վթարները, չգործող պետական ծառայությունները դարձել են սովորական երևույթ։

Պետական վերնախավը ցուցադրական արձակուրդի մեջ է։ Իսկ մենք որտե՞ղ ենք։ Եվս մի փուլ՝ հորինված քաղաքական դաշտի ու լիդերների, ու Հայաստանը գրելու է նոր խոշորագույն աղետի պատմությունը։

Էլ ո՞նց ասենք, ո՞նց բացատրենք մի 2-3 տասնյակ հոգով, որ գնում ենք աննկարագրելի աղետի՝ հեծանվորդի գլխավորությամբ, հանրային անտարբերությամբ ու էլիտաների պարզունակ մերկանտիլիզմի պատճառով։

Շատ պարզ պետք է ժողովրդին ասել, որ հեծանվորդի այս ընթացքը տանում է նոր աղետի։ Նա Արևմուտքից խնդրում է (կամ տալիս են) շա´տ ավելի վատ լուծումներ, քան հնարավոր էր ստանալ ռուսական միջնորդությամբ։ Ու նույնքան պարզ պետք է ասել, որ ընդդիմադիր շատ լիդերներ ձայն չեն հանելու, որովհետև արևմուտքում ունեն գույք, բիզնեսներ, կապիտալ, գրին քարտեր։ Գոնե հանուն մեր երեխաների մի օր պետք է սկսենք բաց խոսել։
Նույնքան պարզ պետք է ասել, որ ռեսուրսների տիրապետող շատերը ձայն չեն հանում մեռնող հայրենիքի մասին՝ «քանի մեզ Մոսկվայից բան չեն ասել, չենք կարող» ձևակերպմամբ։

Դրա համար էլ աղետի քշվող Հայաստանը լուռ է. մեկին Մոսկվայից են արգելում խոսել, մյուսին՝ Վաշինգտոնից, երրորդին՝ Անկարայից ու Բաքվից, չորրորդին արգելում է իր դիզած կապիտալը և այսպես շարունակ։ Այդպես մի տարի առաջ հայաթափվեց Արցախը։ Այսօր այս վիճակը տանում է Հայաստանի հայաթափման։

Այսօր պաշտոնական իշխանության և պաշտոնական ընդդիմության փոխարեն Հայաստանի կողմից աշխարհին և Ալիևին պատասխանում է Բագրատ Սրբազանը։ Արձագանքում են 1-2 քաղաքական միավոր և 1-2 տասնյակ հանրային գործիչներ՝ ստեղծելով  դիմադրող օջախը։ Բայց դա ակնհայտ քիչ է։
Ունենք ռեսուրս՝ գրագետ գործիչների լավ անվանացանկ։

 «Բոլոր ունակների իշխանությունը» կարևոր գաղափար է, բայց այն պետք է ստանա շարունակություն՝ ձևաչափի (ձևաչափերի) և բովանդակության տեսքով։ Մեր երկրում կա մարդկանց անվանացանկ, ովքեր կարող են ստեղծել հակաճգնաժամային կառավարման համակարգ։ Պետք է պրոցեսը տանել այդ ուղղությամբ։