Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

Միհրանները գեներալացվում են, երկիրը` դեգրադացվում

ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը սովորաբար ինքն է հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, մեկ որպես այս կամ այն բիզնեսի փայատեր, մեկ որպես բանանի քերթողահայր, մեկ որպես լավ քեռի ունեցող տղա, ու մեկ էլ որպես ԴԱՀԿ պետ: Ինքը` Քեթրին Միհրանը, մի տեսակ նեղվում է, որ իրեն կապում են բիզնեսի հետ ու ամեն անգամ «չորով» հրաժարվում է իր բիզնեսներից:

Հիմա արդեն ուշադրության թոփում հայտնվել է Միհրանի տիկինը: Պարզվում է` տարեկան 0 տոկոս եկամուտ ունեցող ԴԱՀԿ պետի տիկինը գնել է 70. 000 դոլար արժողությամբ «RANGE ROVER SPORT-HSE» մակնիշի ավտոմեքենա, սա այն դեպքում, երբ գլխավոր հարկադիրը իր եկամուտների հայտարարագրման մեջ այնքան զուսպ է, որ հարցերի տեղատարափ է առաջանում` որտեղից, ինչ միջոցներով այդ գումարները սույն չինովնիկին, որին չգիտես որ առավելության համար է իշխող վերնախավը այսպես գուրգուրում ու փայփայում: Սա նույն այն Միհրանն է, որը ամիսներ շարունակ հազարավոր քաղաքացիների հանդեպ հարկադիրից վերածվել էր «քերթողի» և կալանք դրեց մարդկանց հաշիվների վրա, նրանց տեղի-անտեղի քարշ տալով հարկադիրից բանկ, բանկից էլ հարկադիր և ոչ մի պատասխանատվություն:

Միհրանի նման չինովնիկը ԱՄՆ-ում միանգամից կենթարկվեր պատասխանատվության ու կհայտնվեր համապատասխան վայրում` առանց հայրական կամ մայրական կողմի ծագումնաբանությունն ուսումնասիրելու: Իսկ Հայաստանում միհրանները ամեն ժամ ծաղկում ու ծաղկաբույլ են դառնում` անձեռնմխելի ծաղկաբույլ, ու այս տեսակը սիրվում է իշխանության կողմից, նրանց անգամ թույլատրվում է պատգամավոր ունենալ ԱԺ-ում և ԱԺ-ն օգտագործել ի շահ յուրյանց: Օրինակ առաջիկա քառօրյայում կքննարկվի ՀՀԿ պատգամավոր Արթուր Ստեփանյանի և Արտակ Սարգսյանի կողմից մոտ վեց ամիս առաջ շրջանառության մեջ դրված օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում` խստացնելով վարձակալության պայմանագրի պայմանները:

Մինչդեռ նույն խորհրդարանում տարիներ շարունակ դեգերում է գիտությանն առնչվող մի նախագիծ, բայց քանի որ այն չի առնչվում միհրաններին կամ ոմանց բիզնեսին, ապա նման նախագծերը դեգերման երկար փուլ կանցնեն: Իսկ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն առաջարկող նախագծի հեղինակ Արթուր Ստեփանյանը «Քեթրին գրուպ»-ի նախկին տնօրենն է, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հովանավորյալը: Նրա կողմից նախագիծը ներկայացնելը պատահականություն չէ: Ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանում տարածքների վարձակալության բիզնեսով զբաղվող ամենահայտնի պաշտոնյան թիվ մեկ հարկադիր Միհրան Պողոսյանն է, ով ժամանակին վարձակալության հետ կապված դատական վեճի մեջ էր Սթար խանութների ցանցի սեփականատիրոջ հետ: Խոսքը հինգ միլիոն դոլար և ավել գումարի մասին էր: Դատարանում կողմերը եկան համաձայնության, և չինովնիկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն, ըստ հրապարակումների, զիջեց իր 5 մլն դոլար պարտքի մեծ մասը:

Այս գումարի՝ 1․5 մլրդ դրամը, գոյացած տոկոսներով, փաստորեն, ԴԱՀԿ պետը զիջել է Գևորգ Աֆանդյանին, նրանից պահանջելով ընդամենը 499 մլն դրամ: Միհրան Պողոսյանի հովանավորյալի կողմից ներկայացված նախագիծը, թերևս հնարավորություն կտա 39 ամյա գեներալին իր վարձակալների նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալ առանց գումարի կորստի: Ահա թե ինչ է նշանակում լինել իշխանության հովանու տակ և ունենալ հովանավորյալ ԱԺ-ում: Հենց միհրանների ներգրավմամբ է մեր տնտեսության վիճակը այսպիսին, քանի որ միհրանատեսակ չինովնիկներն են թելադրում չինովնիկական ապարատի գործառույթը: Ու քանի դեռ այս տեսակը գեներալացվում է`տրամաբանական է, որ երկիրը պետք է դեգրադացվել: