ՔՊ-ն Գյումրիում իշխանություն վերցնելու համար ոչնչի առջեւ չի կանգնում. հերթական ճնշումը՝ «Բալասանյան» դաշինքի նկատմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ նախորդ տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիան խզելուց հետո՝ ՔՊ-ն տարբեր մեթոդներով փորձում է մի շարք «ոչ ՔՊ-ական» համայնքներում, այդ թվում եւ Գյումրիում, յուրացնել իշխանությունը:
Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ անձամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հիմա, ինչպես երեւում է, իշխանությունները Գյումրիում որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար:
Այսպիսով` Գյումրու համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ-ն հուլիսի 26-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել: