Ռուսաստանի զինված ուժերը լիովին ազատագրել են ԿոնստանտինովկանՌուբինյանի նշանակումը ԱԺ նախագահի պաշտոնին վկայում է՝ փոխվում է հայ-թուրքական գործընթացի օրգանիկանՎրաստանի նախագահը Թեհրանում մասնակցում է Խամենեիի հուղարկավորության արարողությանըՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տունՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԻնչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան ՄեսսինՓեզեշքիանը կոչ է արել արագացնել ՌԴ–Իրան ռազմավարական համագործակցությունըԼեգենդը գալիս է փրկի՞ ֆուտբոլը․ Պակը պաշտոն է ստացելԻտալիան կողմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունից 2027 թվականի հիշատակումը հանելունԱվտոբուսը դուրս է եկել ճանապարհից Թուրքիայում․ 40 վիրավոր կաԻրանը բացառել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեիի հրաժեշտի արարողությանըCSI-ն ահազանգում է օկուպացված Արցախի քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման մասինԵրևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինքՋրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանՉկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե ՎարդանյանԱյդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. ՄելիքյանԻրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԳիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգըԱլեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումներ է արել Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-իՃամբարակի ճանապարհին մեքենա է կողաշրջվել, ղեկին եղել է տարեց մարդ. բարեբախտաբար տուժածներ չկանՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսությունում քննարկվել են ընտրությունների հարցերըՀայտնի են լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերըԱնդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրելՉինաստանը հույս է հայտնել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտիՎրաստանն ու Ուզբեկստանը դարձան ռազմավարական գործընկերներՓոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասինԹուրքիան և Օմանը համագործակցության հուշագիր են ստորագրելՀանտավիրուսի բռնկումն ավարտվել է․ ԱՀԿՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը մեծացրել է վարակի բռնկման ռիսկը. ԱՀԿԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահինՀայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՍևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվելԵՄ առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել ՀՀ սահմանամերձ շրջաններումՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներՀուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըԴպրոցներում կներդրվի «Անվտանգ կենսագործունեություն» նոր առարկան
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄեկ օրում բացահայտվել է 135 հանցագործություն․ գրանցվել է 15 վթարԻնչպես են Իրանի նախագահն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները արտասվում Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը (տեսանյութ)Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆման խոսակցությունների մասին չեմ լսել. Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին
Տնտեսություն

«Աշտարակ-կաթ»-ի խնդիրների պատճառը ագահությունն է

Մի կողմից արտագաղթը, մյուս կողմից սոցիալական ծանր վիճակը հանարապետությունում մեծ ընկերությունների համար խնդիրներ են առաջացնում և հաճախ տանում լուծարման:

«Աշտարակ-կաթ» փակ բաժնետիրական ընկերությունը խնդիրների մասին լուրը շրջանառվում էր դեռ անցյալ տարվանից:
Այն ժամանակ ՀՀ գյուղնախարար Սերգո Երիցյանը հայտարարեց, որ «Աշտարակ-կաթ»-ը պարտքեր է կուտակել, և գյուղնախախարությունն էլ փորձում է հնարավորինս օգնել, որպեսզի գոյացած պարտքերի պատճառով` ընկերությունը չլուծարվի:

Այսօր արդեն գործարանի աշխատակիցներից մի քանիսը newspress.am-ի հետ զրույցում նկատեցին, որ մատնվել են ժամանակավոր պարապուրդի:

«Ընկերությունը չի կարողանում իրացնել ապրանքը, արտադրանք չի տալիս, մեզ էլ տուն են ուղարկել: Ասել են «Աշտարակ-կաթ»-ը կարող ա լուծարվի ու անվանափոխվի»,- ասացին աշխատողները:

Մեզ հետ զրույցում «Աշտարակ-կաթ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լուսինե Հովհաննիսյանը նկատեց. «այո, ընկերությունը խնդիրներ ունի, բայց գործունեությունը չի դադարեցնի և կշարունակի մատակարարել ամբողջ հանրապետությանը»:

«Կան սեզոնայնության հետ կապված որոշ խնդիրներ: Բոլոր ընկերություններում էլ, հատկապես փետրվար ամսին լինում են նման խնդիրներ: Սպառողների թիվը նվազել է, վճարունակությունն էլ կտրուկ անկում է ապրել, նվազել են նաև արտահանման ծավալները, դա էլ անմիջապես հարվածում է ընկերությանը: Բայց «Աշտարակ-կաթ»-ը շարունակում է իր գործունեությունը»,- մանրամասնեց Լուսինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով առաջացած խնդիրները գտնվում են տնօրինության հսկողության ներքո և ովքեր փորձում են ամենասեղմ ժամկետներում լուծել դրանք:

Լուսինե Հովհաննիսյանը հերքեց լուրերը, ըստ որի աշխատողներից ոմանք ժամանակվոր պարապուրդի են մատնված և հնարավոր է «Աշտարակ-կաթ»-ը անվանափոխվի:

«Եթե նման բան լինի` ընկերությունը պաշտոնապես կհայտարարի: Դա ապատեղեկատվություն է: Բրենդի հետ կապված նույնպես փոփոխություն չի լինի»,- եզրափակեց ընկերության աշխատակցուհին:

Մեզ հետ զրույցում գյուղնախարարության մասնագետներից մեկը նկատեց, որ ընկերությունը գյուղացուց կաթը ձեռք է բերում բավական էժան գներով և վերամշակման արդյունքում փորձում կրկնակի եկամուտ ստանալ, ինչն էլ նվազեցնում է սպառողների թիվը: Նրա խոսքով` ընկերությունը փորձում է գերշահույթ ստանալ ու. եթե ահագահություն չանի` նման խնդիրների առաջ չի կանգնի: