Նոր ձևաչափ` արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններին ներկայացնելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հայաստան-Արցախ միջխորհր- դարանական ֆորմատին այլընտրանք են ձեւավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը: Այդ ոչ ֆորմալ նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ: Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները եւ փորձելու են դրանց լուծումներին հասնել։ Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել․ «Հայաստան» դաշինքից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը: Քննարկումների օրակարգում են եղել արցախցիների` Արցախ վերադարձի հետ կապված, ինչպես նաեւ սոցիալական, մասնավորապես` բնակարանային ապահովման ծրագրի, կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի հարցերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։