COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Մամուլ

Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մշտական քննարկումների առարկա է Հայաստանի պետական կառավարման համակարգում բարեփոխումների թեման։ Խնդիրն այն է, որ կառավարման մարմինները և պետական համակարգի հաստատությունները հետ են մնում ժամանակակից արագ զարգացման տեմպերից։ Իսկ զարգացումը կանխորոշում է նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան պետական կառավարման գործիքների հասանելիություն և գործընթացների արագացում։ Այդ նպատակի համար էլ օգտագործվում են թվային հարթակները, սակայն դրանք պետք է կիրառվեն ավանդական գործիքակազմի հետ մեկտեղ։ Տարիքով քաղաքացիները, որպես կանոն, դժվարություններ են ունենում թվային հարթակներից արդյունավետ օգտվելու հարցում։

Ուստի, նախ անհրաժեշտ է աշխատանքներ տանել, որ թվային գործիքները մի կողմից՝ լինեն հեշտ ընկալելի ու դյուրին, իսկ մյուս կողմից էլ՝ ապահովվի դրանց անվտանգային միջավայրը։ Անվտանգությունը շատ կարևոր է, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում, կամ դրանք հայտնվում են հակառակորդի ձեռքում։ Բայց Հայաստանում նույնիսկ հասարակ գործընթացներ չեն կարողանում կազմակերպել, ուր մնաց անվտանգության խնդիրը մեծ ուշադրության արժանանա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում է ականորեն առաջ են անցել ու պետական կառավարման ոլորտում անգամ բլոկչեյն տեխնոլոգիաներ են սկսել կիրառել, բայց մեզ մոտ նույնիսկ կենսաչափական անձնագրեր չեն կարողանում տրամադրել։ Արդեն չորս տարի է, ինչ այս հարցը լուծել չեն կարողանում։ Կապույտ անձնագրերը պետք է արդեն վաղուց փոխած լինեին կենսաչափականի, սակայն կենսաչափական անձնագրերի տրամադրման հարցը լուծելու համար ՀՀ իշխանություննեը մրցույթ են հայտարարել, ու դեռ հարցական է, թե ինչ վերջնարդյունք կունենա այդ մրցույթը։

Հետո էլ ՀՀ իշխանությունները հպարտանում են, թե վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ են սկսելու։ Այնինչ, եվրոպացիներն առաջին հերթին պահանջելու են, որ անցում կատարվի կենսաչափական անձնագրերի։ Բայց սա միակ խնդիրը չէ, որ աչք է ծակում անձնագրային ոլորտում։ Անգամ նույնականացման քարտեր չեն կարողանում քաղաքացիներին տրամադրել՝ սարքի չաշխատելու պատճառաբանությամբ։ Ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ հարցին: Ամիսներ շարունակ բողոքներ են հնչում այն կապակցությամբ, որ անձնագրայիններում մեծ հերթեր են գոյանում։ Ո՛չ հերթագրումն է նորմալ իրականացվում, ո՛չ էլ ծառայությունների մատուցումը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները պայմաններ են ստեղծում, որ քաղաքացիները լրացուցիչ ծախսեր իրականացնեն։ Մի շարք բնակավայրերում անձնագրային վարչությունները փակվում են և կենտրոնացվում այլ վայրերում։ Ու անձնագրային ծառայությունների համար քաղաքացիները պետք է երկար ճանապարհ անցնեն ու հետո որոշ ժամանակ էլ սպասեն հերթում։ Բայց թերացումներն, իհարկե, միայն անձնագրայինով չեն սահմանափակվում։ Թեկուզ վերցնենք ողջ իրավապահ համակարգի բարեփոխումների մասը։ Եվրոպայից ու ԱՄՆ-ից տարբեր խողովակներով բարեփոխումների համար գումարներ են տրամադրում Հայաստանին։ Ու այդ շրջանակներում էր, որ ձևավորվեց ներքին գործերի նախարարությունը, բայց կառուցվածքային փոփոխությունները չեն բերել համակարգի բարելավման։ Հանցավորությունն աճում է անասելի չափերի։ Գողությունները, ծեծկռտուքները, կրակոցները, սպանությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակն այն աստիճանի է դուրս եկել վերահսկողությունից, որ դեպքեր են լինում, երբ ոստիկանների են քաշքշում կամ ծեծի ենթարկում։

Օրենքը չի գործում, փոխարենը առաջ են մղվում քրեական բարքերը։ Նույնպիսի իրավիճակ է նաև ճանապարհային ոստիկանության պարագայում։ Երբ պարեկային ծառայությունը նոր էր գործարկվել, հսկողություն կար վարորդների կատարած խախտումների հարցում, սակայն հիմա հսկողության մակարդակն էականորեն նվազել է, ու դրա արդյունքում է, որ վարորդներն ավելի հաճախ են խախտում ճանապարհատրանսպորտային կանոնները, ինչի արդյունքում էլ վթարների թվի նվազում չի նկատվում։ Չնայած ավելին պետք չէ պահանջել մի կառույցից, որը չի կարողանում կարգավորել նույնիսկ ամենատարրական հարցերը, օրինակ՝ ազատ պետհամարանիշների առկայության ստուգման հարթակի աշխատանքը։

Մի խոսքով, փաստացի, մեր իրավապահ համակարգը իր բուն գործառույթները չի իրականացնում։ Ու հարցական է, թե ընդհանրապես ինչով են զբաղված այդ մարդիկ։ Չնայած մի ուղղություն կա, որտեղ ոստիկանությունը գերազանցում է ինքն իրեն։ Երբ պետք է լինում ընդդիմադիրներին ճնշել կամ բռնություններ կիրառել ընդդիմադիր հավաքների մասնակիցների նկատմամբ, ոստիկաններն իսկույն գործի են անցնում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: