Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանն Արևմուտքի հետ որոշակի փոխգործակցություն է սկսել, որը դեռևս սաղմնային վիճակում է, բայց Ադրբեջանն ու Թուրքիան արդեն անհանգստություն են հայտնում, թե Հայաստանին զինում են ու օգնում են ոտքի կանգնել։ Ու այդ անհանգստությունը հնչում է ամենաբարձր մակարդակով։ Իսկ թուրքական ու ադրբեջանական վերլուծական դաշտում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվությունը Հայաստանին աջակցելու ուղղությամբ գնահատվում է այն համատեքստում, թե այն ավելի շատ ուղղված է Թուրքիայի հզորացման դեմ։ Դա նույնիսկ բնական ու հասկանալի է, քանի որ Արևմուտքը շահագրգռված չէ, որ Թուրքիան ավելի շատ հզորանա ու ծավալվի. ի վերջո, այդ երկիրն արդեն իսկ խնդիրներ է ստեղծում արևմտյան երկրների համար։ Օրինակ՝ Թուրքիան պարբերաբար ներխուժմամբ է սպառնում ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանին ու ոչ միայն օկուպացված է պահում Կիպրոսի մի հատվածը, այլև յուրաքանչյուր առիթ օգտագործում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանն իր աջակցությունը ցուցաբերելու հարցում։

Ու պատահական չէ, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվորեն աջակցում են Հունաստանին ու Կիպրոսին, համատեղ զորավարժություններ են կազմակերպում ու նորագույն զինատեսակներ են տրամադրում իրենց հույն գործընկերներին։ Միայն նման քայլերից հետո է, որ Թուրքիան ստիպված է լինում զսպվածություն ցուցաբերել։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան խնդիրներ է ստեղծում նաև Իրաքի ու Սիրիայի ուղղությամբ, անընդհատ այդ երկրների տարածք է ներխուժում, քրդերի վրա է հարձակվում։ Ու այս ուղղությամբ ևս ԱՄՆ-ը աջակցում է քրդերին, զինում ու վարժանքներ է կազմակերպում քրդական զինված ջոկատների համար։ Պետք է նկատի ունենալ, որ Վաշինգտոնում հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան իսլամական աշխարհի առաջատարը դառնալու մտադրություն ունի և ոչ բարեկամական կեցվածք է ցուցաբերում իրենց դաշնակից Իսրայելի նկատմամբ։ Թուրքական ակտիվության մյուս ուղղությունն արդեն Հարավային Կովկասն է։ Թուրքիային հաջողվել է Ադրբեջանում իր ոտքն ամրացնել, իսկ Վրաստանում թուրքական կապիտալն էական դերակատարություն ունի։ Թերևս միայն Հայաստանն է խոչընդոտում, որ ամբողջ Հարավային Կովկասը հայտնվի թուրքական ազդեցության գոտում։

Իսկ Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխությունը ավելի մեծ վտանգ կարող է ներկայացնել Արևմուտքի համար, քանի որ պանթուրքական ծրագրերի իրականացման արդյունքում Թուրքիան կարող է պոկվել արևմտյան ուղեծրից, ծավալվել դեպի Արևելք ու իր պայմանները թելադրել Արևմուտքին այն դեպքում, երբ մի ժամանակ համարվում էր Արևմուտքի կցորդը։ Հասկանալի է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը փորձում են Հարավային Կովկասում որոշակի բալանս ապահովել։ Ու հետաքրքրական է, որ ադրբեջանական վերլուծական շրջանակներում տարակուսող կարծիքներ են հնչում, թե Արևմուտքի հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի քաղաքականության դեպքում ինչո՞ւ Ռուսաստանը կոշտ չի արձագանքում ու, օրինակ՝ գազի մատակարարումը չի դադարեցնում, կապիտալը դուրս չի հանում և այլ կտրուկ քայլերի դիմում։ Խնդիրն այն է, որ Արևմուտքում շատ լավ են պատկերացնում, որ Հայաստանի դեպքում ուղղակի ի վիճակի չեն Ռուսաստանին փոխարինել, բազմաթիվ են այն ուղղությունները, որտեղ Ռուսաստանը գերակա դիրքեր ունի։

Վերցնենք, օրինակ՝ էներգետիկ ոլորտը, Եվրոպան մինչ այժմ կրում է ռուսական համեմատաբար էժան գազից հրաժարվելու կորուստները, ուր մնաց, որ կարողանա Հայաստանի գազի մատակարարումների հարցը լուծել այն դեպքում, երբ ռուսական գազը բավական էժան գնով է Հայաստանին մատակարարվում։ Փոխարենը Արևմուտքից կարող են առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայան կառուցել, ու ամերիկացի գործընկերների հետ նման քնարկումներ են ընթանում, բայց դա էլ չի լուծի Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը։ Չհաշված այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրաշրջանառության մի ահռելի հատվածը հենց ՌԴ-ի հետ է, իսկ դրա համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ԵԱՏՄ-ի ընդհանուր հարթակը։ Եթե Հայաստանը կարմիր գծեր չհատի, ինչ-որ առումով նաև Ռուսաստանին է ձեռնտու, որ Արևմուտքը որոշ չափով համագործակցի Հայաստանի հետ, մանավանդ, երբ ռուսական տնտեսությունը արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ է, իսկ Հայաստանի հետ փոխգործակցությունը կամ ռուսական կապիտալի՝ Հայաստան տեղափոխվելը որոշակիորեն կարող է մեղմացնել իրավիճակը։

Մյուս կողմից էլ՝ հիմա Ռուսաստանն Ուկրաինայով է զբաղված ու ի վիճակի չէ մեծ ռեսուրսներ կենտրոնացնել Հարավային Կովկասի ուղղությամբ, իսկ երբ Թուրքիան սկսի այս ուղղությամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, ապա Ռուսաստանը կարող է ի վիճակի չլինի կանգնեցնել այդ երկրին, մանավանդ երբ Բաքվից դեպի Հայաստան ներխուժման պլաններ են գծագրվում։ Ինչպես ռուս խաղաղապահները դուրս եկան Արցախից, ապա մի օր էլ բացառված չէ, որ ռուսները Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման տակ և Հայաստանի ներկայիս իշխանությունների համաձայնությամբ դուրս գան նաև Հայաստանից։ Ուստի ինչ-որ առումով Ռուսաստանին ձեռնտու է, որ Արևմուտքը բալանս ապահովի ու տարածաշրջանը հեռու պահի ապակայունացումից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: