Հյուսիսային Իրաքում պայթյուններ է որոտացելԻշխանությունները բացահայտ ռեկետ են անում. սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին. Արման ԱբովյանԵվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. ԱբրահամյանԻնչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին. «Հրապարակ»Այսօր՝ մինչև 17:00-ն, որոշ հասցեներում լույս չի լինիՋերմաստիճանը կնվազիԿատարի մայրաքաղաք Դոհայում պայթյուններ են Անորոշ ու անհանգիստ վիճակ. Գյումրին կարող են խոշորացնել. «Հրապարակ»ԵՄ շուկայի «բաց դռները»՝ միայն հայտարարություններով. արտահանողները դժգոհում են նոր խոչընդոտներից. «Ժողովուրդ»Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ» ԱՄՆ ուժերը կործանիչներով հարվածել են Իրանի տասնյակ ռազմական թիրախներիՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»ԱԺ ո՞ր հանձնաժողովների նախագահությունը կանցնի ընդդիմադիրներին. «Հրապարակ»ԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազային Ոմանքբհիասթափված են՝ խոստացած անակնկալը «գրել են սառուցին». «Հրապարակ» Արցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն. իշխանության երկակի չափանիշները. «Ժողովուրդ»Խաղաղվեք, հարցը փակված է. մանդատով, թե առանց՝ ես Աղվան Վարդանյանն եմ, դուք ո՞վ եքՌոսսելխոզնադզորը սահմանափակում է Թուրքիայից մի շարք մրգերի մատակարարումներըԵԱՏՄ-ն և Միջպետական ավիացիոն կոմիտեն կզարգացնեն համագործակցությունըԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համարՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-ի Կամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԱՄՆ-ը մեքսիկական նարկոկարտելներն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել է Եվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով Վերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե Գրիգորյան Դուբայը հերքել է Դաունթաուն շրջանում տեղի ունեցած պայթյունների մասին Reuters-ի հաղորդումը
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բանդիտական գործողություններն ունեն անհամեմատ ավելի խորքային իմաստ. Աբովյան
Թմրանյութերի գործով ձերբակալված բրիտանացին կարտաքսվի Վրաստանից ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ընդգծել է փաստերի վրա հիմնված զեկույցների կարևորությունը Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկում Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնում տեղի ունեցավ «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը (լուսանկարներ)Էլէներգիայի մատակարարման և տարանցման 20-ամյա համաձայնագիր է կնքվել Վրաստանի ու Ադրբեջանի միջև Վեհափառը Գերմանիայից ժամանած հյուրերի հետ քննարկել է Հայ Եկեղեցու առաքելությունն ու ժառանգությունը Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանը Աֆրիկայում կապիկների նոր տեսակ են հայտնաբերել Զելենսկին նշել է, թե որտեղ է պատրաստ հանդիպել Պուտինի հետՄիացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ Եթե Նիկոլը մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ՝ պատերազմով, թե առանց դրա․ Գասպարյան Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն Խաչատուրյան ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշով Երևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հնարավորություններին Հայաստանում այսօր կրթության վրա չկա որևէ շեշտադրում, ընթանում է այդ ոլորտի ֆետիշացում․ Բադալյան
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ն ոստիկանության աշխատակցի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակել
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Ալիևը պահանջում, որպեսզի լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխվի ՀՀ սահմանադրությունը և Հայաստան վերադառնան սովետական ադրբեջանցիները

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ԵԱՀԿ ՄԽ շարունակում է մնալ միակ պաշտոնական ձևաչափը, որն իրավասություն ունի ցանկանացծ պահի անդրադառնալ Արցախյան հիմնահարցին: Այսօր այն սառեցվել է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ունեցած խորը հակադրությունների արդյունքում: Սակայն չի բացառվում, որ օրինակ, Թրամփի վերընտրությամբ այն վերագործարկվի և կրկին ստանձնի իր դերակատարումը: Բացի Ադրբեջանից, ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ կողմերից մեկը չի հայտարարել արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին: ԵԱՀԿ ՄԽ կարող է առնվազն պահանջել և ապահովել միջազգային այնպիսի անվտանգային երաշխիքներ և այնպիսի իրավա-քաղաքական պայմաններ, որի պարագայում հնարավոր լինի  ապահովել Արցախցիների վերադարձն իրենց հայրենի բնակավայրերը:

Մինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնության, հետևաբար Ալիևի հնչեցրած հերթական պահանջը, Հայաստանի թուլացած ու անկարող վիճակից առավելագույնը քամելու և արցախյան հարցը միջազգային մակարդակում վերջնականապես փակելու նպատակ ունի:

Ալիևը հասկանում է, որ որոշ հետո, հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ: Ուստի պահանջում է նաև Հայաստանի սահմանադրության որոշ դրույթների փոփոխություն, որը կզրկի ՀՀ հաջորդ իշխանություններին և հայ ժողովրդին՝ արցախյան հիմնախնդրին անդրադառնալու, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու իրավա-քաղաքական հիմքերից: 

Սովետական ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու պահանջով, Ալիևը փորձում է նախապես կանխել կամ առնվազն հակակշռել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավոր միջազգային պահանջները: 

 Գլոբալ կոմունիկացիաները բացվելուց հետո, տարիներ անց Հայաստանը կարող է լավ դիրքեր ստանալ տարածաշրջանում և կրկին գործոն դառնալ: Այն չեզոքացնելու ճանապարհներից մեկն էլ ադրբեջանցիներին կրկին Հայաստան վերադարձնելն է: Նրանց միջոցով, թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է իրականացնել հստակ մշակված դեմոգրաֆիական քաղաքականություն, տնտեսական ազդեցության լծակների ձեռքբերում, որն էլ ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել ՀՀ ներքաղաքական կյանքի վրա զգալի ազդեցության: 

Ի տարբերություն մեզ՝ թուրքական քաղաքականությունը հեռատես է և երբեք չի դադարում պայքարը հայկական գործոնը Հարավային Կովկասից վերացնելու ուղղությամբ: Այդ քաղաքականությունն ակնառու էր նույնիսկ սովետական տարիներին հայաթափվող Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում և սովետական Ադրբեջանի այլ հայաշատ շրջաններում:

Ալիևն ամեն կերպ պայքարում է Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ինքնիշխան և զարգացող Հայաստանի Հանրապետության դեմ: Նա ցանկանում է Նիկոլ Փաշինյանի միջոցով և նրան օգտագործելով՝ մինչև վերջին շապիկը հանել Հայաստանի վրայից և մեր ժողովրդին դարձնել թուրքական գործոնից կախյալ շարքային սպառողական հասարակություն՝ զուրկ սեփական ինքնությունից ու ազգային նկարագրից»: