Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Քաղաքականություն

Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի նշանակությունը մենք չգնահատեցինք․ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Կյանքում ավելի հաճախ հանդիպում են մարդիկ (կամ ժողովուրդներ), որոնք չեն կարողանում արժանապատվորեն ընդունել իրենց պարտությունը։ Արժանապատվորեն ընդունել պարտությունը, ամենևին չի նշանակում համակերպվել դրա հետ և չփորձել հետևություններ ու վերլուծություններ անել, այլ՝ վերադասավորել սեփական (ժողովրդի դեպքում՝ հանրային) նպատակները, ժողովել ռեսուրսները և բռունցքները սեղմելով բռնել վերածննդի տանող դժվար ուղին։

Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթանակ տարանք, իսկ Ադրբեջանը պարտվեց։ Արդյո՞ք Ադրբեջանը արժանապատվությամբ ընդունեց իր պարտությունը։ Պատասխանը պարտությունից հետո դրեևորած վարքագծի, տեղի ունեցած զարգացումների և իրադարձությունների ուսումնասիրության ու գնահատման մեջ է։

Ադրբեջանը, պարտությունից հետո ծանր և ճգնաժամային քաղաքական ու սոցիալական իրավիճակում հայտնվեց։ Նախ՝ «հեռացրեց» պարտության սիմվոլներին, այնուհետև իրավիճակը փոխելու համար սկսեց տիտանական ջանքեր գործադրել՝ ուղղված միջազգային հարաբերությունների առկա համակարգում իր կշիռը մեծացնելուն։ Այս քաղաքականության իրականացման շրջադարձային կետը 1994 թվականի սեպտեմբերին աշխարհի առաջատար նավթային ընկերությունների հետ «Դարի պայմանագրի» կնքումն էր, ինչպես նաև 1995 թվականին երկրորդ խոշոր՝ «Ղարաբաղ» անվանմամբ նոր հանքավայրի շահագործման պայմանագրի կնքումը։ Բնականաբար, նոր հանքավայրը «Ղարաբաղ» անվանելով, Ադրբեջանը համայն աշխարհին իր հեռուն գնացող մտադրությունները ցուցադրելու նպատակադրում ուներ։

2000 թվականին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի գործարկումից հետո, Բաքուն դարձավ արտաքին տնտեսական գործունեության նոր խաղացող՝ համաշխարհային շուկաներին ներկայացնելով իր բարձրորակ «Ադրբեջանական թեթև նավթը»։ 

Այսպիսով, պարտությունից ընդամենը 6 տարի անց Ադրբեջանը սկսեց ավելի հաճախ հիշատակվել համաշխարհային լրատվամիջոցներում, իսկ աճող ֆինանսական հնարավորությունները երկրին թույլ տվեցին ներդրումներ կատարել ոչ միայն տնտեսության և զինված ուժերի զարգացման ուղղությամբ, այլև իր կողմից գործարկվող «փափուկ ուժի» քաղաքականության մեջ։ 

Այս քաղաքականության շրջանակներում Ադրբեջանը շատ ծրագրեր իրականացրեց (ակտիվ գործունեություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, ցանկացած մակարդակի սպորտային և մշակութային մրցաշարերի հյուրընկալում՝ ներառյալ Եվրատեսիլի անցկացումը, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցավազքի անցկացումը Բաքվի արվարձաններում)։ 

Արցախյան առաջին պատերազմում պարտվելուց հետո գործադրած վիթխարի ջանքերի շնորհիվ, Ադրբեջանը Արցախյան երկրորդ պատերազմի նախաշեմին մոտեցավ արդեն այլ որակներով, որոնց և տարածաշրջանային ու միջազգային այլ գործընկերների աջակցության շնորհիվ հաղթանակ տարավ։

Երեսուն տարիների ընթացքում ձևավորած մաղձն ու ատելությունը սակայն, ինչպես նաև պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը պատճառ դարձան այն բանի, որ Ադրբեջանի հանրությունն ու ժողովուրդը այս անգամ արդեն չկարողացավ արժանապատվորեն ընդունել իր հաղթանակը։ Իսկ պատմությունը ցույց է տալիս, որ հաղթանակը արժանապատվորեն ընդունելու կարողություն չունեցողը սովորաբար չի կարողանում լիարժեքորեն օգտվել դրա արդյունքներից, քանի որ տեղի են ունենում դեպքեր, երբ խամրում կամ իմաստազրկվում է այդ հաղթանակը։ Բայց սա ուսումնասիրության մեկ այլ թեմա է։ 

Ինչ վերաբերում է մեզ, ապա Արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի նշանակությունը մենք չգնահատեցինք, ճիշտ հետևություններ չարեցինք, որի արդյունքը, բնականաբար, 30 տարի անց մեր կրած պարտությունն է՝ նույն թշնամուց։ Բայց, ի տարբերություն մեր թշնամու, մենք արժանապատվությամբ չընդունեցինք մեր պարտությունը։ Դրանից շուրջ 6 տարի է անցել, իսկ մենք, ոչինչ չանելու արդյունքում, հայտնվել ենք գոյութենական հիմնախնդրի առջև»։