Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասինՉարենցավան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի հողամասը. ՓաշինյանՖրանսիայում ցուցարարները նախապատրաստվում են հոկտեմբերի 24-ի լայնածավալ գործողություններինԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԹՐԻՓՓ» նախագծինՏնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)«Հրազդան» ցեմենտի գործարանի մոտ ակցիա է. դատարանը ձգձգում է վաճառքի մասին որոշումըԱրթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանը ահազանգում է նրա առողջական վիճակի մասինՀունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Քաղաքականություն

Փաշինյանը ծանոթացել է Արմավիրում 2023 թ․-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Փաշինյանի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է: Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին: Ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Գործադիրի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է ևս 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 174 երեխայի համար։

Այցի շրջանակում վարչապետին ներկայացվել է նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Հիմնանորոգվել է թանգարանային շենքի տանիք: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Մուտքից մինչև թանգարանի տարածք սալիկապատվել են հետիոտնային մայթերը, կատարվել է նաև արտաքին լուսավորություն: Վերոնշյալ աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 86 մլն դրամ: Հաջորդ ծրագիրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներն են: Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, իրականացվել է ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարին են ներկայացվել «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերը՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Արդյունքում՝ հիմնվել են 5,5 հա խաղողի, 2,5 հա պտղատու ինտեսիվ այգիներ, արտադրվում են «Ալլուրիա» գինիներ (Alluria Wines)՝ հայկական էնդեմիկ խաղողի սորտերից։ Կառուցվել է «Ալլուրիա» գինու տուն՝ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման համար։ Կառուցվել է 8400 քմ նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն, որտեղ ընթացիկ տարում աճեցվում է կծու պղպեղ։

Ակնաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 291 մլն դրամ է: Արդյունքում բնակավայրը կունենա նոր կառուցված մանկապարտեզ, որտեղ կհաճախեն 50 երեխաներ։

Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի արդյունքում կկառուցվի 12542 գծմ գազատար և համայնքը կունենա ամբողջությամբ գազիֆիկացված երկու բնակավայր, 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:

Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է «Մարգարա» մաքսային կետում, որտեղ նրան ներկայացվել են մաքսակետի արդիականացման աշխատանքները և ստեղծված աշխատանքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Այգեշատ բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 0.8 կմ է։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև մանկապարտեզի վերանորոգման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն աշնանը:

Մարզում իրականացվող հաջորդ ծրագիրը, որը ներկայացվել է վարչապետին, Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն են (Մ-5 ճանապարհից դեպի Ծիածան-Աղավնատուն հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 784 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մ-5, Երևան - Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Արմավիր կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Մեծամոր համայնքի Կառավարության կողմից տրամադրված կոմունալ տեխնիկան: Ծրագրի ընդհանուր արժեքը 512 մլն դրամ է: Ձեռք է բերվել 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հարթեցնող, աղ ու ավազ ցանող, ավլող և ջրցան բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, 2 բեռնատար, 1 կոյուղի մաքրող մեքենա (քաշող), 1 աղբահավաք մեքենա, 150 աղբաման և 1 գրեյդեր։ Ընդգծվել է, որ առաջիկայում ծրագրի շրջանակում ձեռք կբերվի նաև 1 կոյուղի մաքրող մեքենա և 1 աղբահավաք մեքենա։ Ծրագրի շնորհիվ բարելավվել է համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Մեծամորում վարչապետը ծանոթացել է համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով իրականացված վերանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում Մեծամոր համայնքն ունի նոր և հարմարավետ աշխատասենյակներով համայնքապետարանի վարչական շենք:

Լեռնագոգ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող 14 առանձնատների և նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ էլ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Փաուեր սոլար» ընկերության 60 Մվտ հզորությամբ արևային կայանի ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել է 12,3 մլրդ դրամ: Կայանը տարվա կտրվածքով միջինում կարտադրի 120 մլն․ կվտ կանաչ էներգիա, որը կիրացվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Կայանն ապահովում է 40-50 աշխատատեղ` կազմված համայնքի բնակիչներից։ Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսներին սուբսիդավորման ծրագիրը:

Խանջյան գյուղում վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 387 մլն դրամ է, որից 271 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 32 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։

Աշխատանքային այցի շրջանակում Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) - /Հ-17/ ավտոճանապարհի (Ամավիրի վերջնամասից դեպի Նորապատ) 1․7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքն է ներկայացվել կառավարության ղեկավարին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 447 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Այգեվան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են: Ծրագրի նպատակով Կառավարությունը տրամադրել է 848 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։

Արաքս գյուղում նույնպես վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 279 մլն դրամ է, որից 195 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 5 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգված մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-5, Երևան - Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք): Ծրագրի ընդհանուր արժեքը 607 մլն դրամ է:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգում: Ներդրումային ծրագրով հիմնվել է 100 հա նշենու այգի՝ իր ջրավազանով։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման շրջանակում:

Փշատավան բնակավայրում վարչապետին ներկայացվել են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 205 մլն դրամ է: Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 654 մլն դրամ է։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Հ-15, /Մ-5/(Նորապատ)-Արգավանդ–/Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին (Նորապատից դեպի Արգավանդ հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 411 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Արմավիր քաղաքում վարչապետը ծանոթացել է Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ և Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:

Արմավիր քաղաքում Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին են ներկայացվել նաև կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան: