COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-ի
Մամուլ

Եթե բոլորը Հայաստանի քաղաքացի դառնան, Արցախի հարցը կփակվի-կգնա․ «Հրապարակ»

Վերջին օրերին Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի համայնքապետերի խափանման միջոցը մեկը մյուսի հետեւից փոխվեց, տնային կալանքը փոխարինեցին վարչական հսկողությամբ։ Հիշեցնենք, որ համայնքապետերն անազատության մեջ հայտնվեցին վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից եւ շարժմանն աջակցելուց հետո: Նրանց նկատմամբ ՀՀ իրավապահներն անհավանական, կարելի է ասել` անբարոյական վարույթներ հարուցեցին, իսկ դատավորների մի մասը հեշտությամբ սանկցիաներ տվեց տունուտեղից զրկված, հայրենիք կորցրած այս անձանց: Ստեփանակերտի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, օրինակ, ըստ քննչականի, երեք այլ անձանց հետ, խոշոր չափերով խարդախություն էր արել, կեղծ փաստաթղթեր պատրաստել․ Ստեփանակերտ համայնքին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մեկ «Տոյոտա» ու մեկ «ՈՒԱԶ», որ 19 միլիոն դրամ արժեն, գաղթի ժամանակ բերել են Հայաստան եւ, ըստ մեղադրանքի, այլ անձանց՝ իրենց հարազատների ու ծանոթների անուններով անվանափոխել եւ օտարել։ Շատ առարկություններ ու հերքումներ հնչեցին, որ այդպես չէ, որ եթե դուք Արցախի իրավահաջորդը չեք, չեք կարող Արցախ պետության իրավունքները ժառանգել եւ մարդկանց մեղադրել, որ մազապուրծ փախչելով Հայաստան` մեքենաներով են դուրս եկել: Որ Արցախի ավտոպարկն արեւի ու անձրեւի տակ կանգնած է` չեք տնօրինում, այս մի քանի մեքենայի հետեւից ինչո՞ւ եք ընկել եւ այլն:

Զրուցել ենք Դավիթ Սարգսյանի հետ, ում նկատմամբ վարչական հսկողություն է սահմանվել, որով, ի թիվս այլ սահմանափակումների, արգելվում է երեկոյան 7-ից հետո դուրս գալը, մարդկանց հետ, այդ թվում` իր նախկին աշխատակազմի հետ շփվելը, զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ այցելելը, նաեւ զանգով որեւէ մեկի հետ շփվելը։ 

- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր նկատմամբ հարուցված քրեական վարույթը։

- Ի՞նչ գնահատեմ, բոլորդ էլ ինձնից լավ գիտեք՝ ինչը ոնց եղավ։ Ես դատարանում էլ քանի անգամ ասել եմ՝ կներեք, ո՞ր երկրին եմ ես վնաս պատճառել․ Հայաստանի Հանրապետությա՞նը, Արցախի Հանրապետությա՞նը։ Ես պատասխան չեմ ստացել: Ասել եմ․ ես՝ ինքս, ինձ եմ վնաս տվել, դա իմ կառույցի մեքենաներն են, ովքեր պատերազմի օրերին դուրս են եկել, էդ մեքենան տվել եմ իրենց։ 

- Ձեր եւ մյուս համայնքապետերի խափանման միջոցը փոխվեց, երբ ներքաղաքական կրքերը մեղմվեցին, սրբազանի շարժումն ավելի պասիվացավ։

- Դե, դրա համար եմ ասում՝ ինձնից լավ գիտեք։ Բայց սա անելու բան չի, որ չեն թողնում անձնակազմիս հետ, երկու հազարից ավելի անձնակազմ կա, ո՞նց է լինելու։

- Նկատի ունեք, որ իրենց միջոցո՞վ եք ստեփանակերտցիների հետ կապ պահում, փորձում լուծել խնդիրները։

- Հա, հիմա ասում են` թող իրենք լուծեն․ ո՞նց լուծեն, չգիտենք, էնքան խնդիր ունեն՝ աշխատանքի հետ կապված, թղթաբանության։ 50 հազար դրամներն ուշ են նստում, մարդիկ չեն կարողանում տան վարձերը տալ, զանգում են ինձ, ես էլ ծանոթներին եմ խնդրում, որ ձեռք մեկնեն, մինչեւ գումարը փոխանցեն, կամ տանտերերին ենք խնդրում` սպասեն, որ վարձերը մի քանի օր ուշ տան։ Մեր ժողովուրդն է, հո մենակ չե՞նք թողնելու։

- Արցախցիները Հայաստան տեղափոխվելուց հետո ի՞նչ խնդիրներ ունեն, որո՞նք են դրանցից, ըստ Ձեզ, հրատապ։

- Ամեն ինչը խնդիր ա, սկսած աշխատանքի տեղավորվելը, քաղաքացիության հարցը, բնակարանների խնդիրը։ 

- Բնակարանային ծրագրից ստեփանակերտցիներից քանի՞սն են օգտվել, ու հաջողվե՞լ է բնակարան, տուն գնել` պետության հատկացրած միջոցներով։

- Տեղյակ չեմ, ես երկու ամիս է՝ անազատության մեջ եմ, կապ չեմ ունեցել բնակիչների հետ, կարող ա մարդիկ դիմած լինեն, բայց համոզված եմ՝ դրանք էն մարդիկ են, ովքեր Ստեփանակերտում ոչ մի բան չեն ունեցել, սեփականություն չեն ունեցել, կորցնելու բան չունեն ու դրա համար էլ կարող են հրաժարվել իրենց քաղաքացիությունից ու ՀՀ քաղաքացիություն ստանալ, դիմել բնակարանի սերտիֆիկատի համար: Ամեն շնչին 3 մլն դրամ է հասնում, սահմանամերձ գոտիներում էլ՝ 5 մլն։

- Իսկ մյուսներն ինչո՞ւ չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, բնակարանային ծրագրից օգտվել։

- Մեկը` ես, ինձ դատարանում հարցրին՝ որտեղի՞ քաղաքացի ես, ասեցի՝ Արցախի, ասել են` բա պասպորտումդ ի՞նչ ա գրված, ասել եմ՝ Հայաստանի Հանրապետություն, հարցրել են՝ բա ո՞նց ես Արցախի քաղաքացի, ասել եմ՝ ես էդ հարցին կարում չեմ պատասխանել։ Իսկ չեն ուզում, որովհետեւ Արցախի քաղաքացի են, եթե լոխ հրաժարվեն մեր քաղաքացիությունից, Հայաստանի քաղաքացի դառնան, հենա Արցախի հարցը կփակվի-կգնա, եթե չկա քաղաքացի, է՜, Արցախն էլ չի լինի։ Ես ու շատերը պատրաստ ենք զրկանքների դիմանալ՝ հույս ունենալով, որ մի օր Արցախ կվերադառնանք։ Պետությունն առանց էդ հարցի պիտի մարդկանց աշխատանքով ապահովի, դա ամենակարեւորն է, մենք ահագին մասնագետներ ունենք՝ մանկապարտեզի, դպրոցների աշխատակիցներ, այլ մասնագետներ, իրենց պիտի ապահովեն, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, չարտագաղթեն, չգնան ուրիշ երկրներ։

- Գիտեմ, որ ներքին հաշվարկ ունեք` գնացողների մասին․ ինչքա՞ն արցախցի է հեռացել Հայաստանից։

- Իմ իմանալով՝ մոտ 25 հազար մարդ գնացել է, չեն կարողանում աշխատել, ապրել, բա մնան, ի՞նչ անեն։

- Շարժումը շարունակվում է, Ձեր նկատմամբ քրեական վարույթը կկաշկանդի՞ Ձեզ, էլ չե՞ք մասնակցի սրբազանի հավաքներին։

- Ես ժողովրդական մարդ եմ, ես ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում, ես ուզում եմ, որ ամեն ինչ արդար լինի, դատարանում էլ եմ ասել. պարզ ասեք` սրբազանի հետ հանդիպել եմ, ցույցերին մասնակցել, դրա համար եք բռնել, բայց դուք չեք իմանա, որ մինչեւ ցույցերին մասնակցելը ես մեզ մոտ եղել եմ խաչքավոր, սեփական տարբեր բիզնեսներ եմ ունեցել՝ մինչեւ քաղաքապետ դառնալը, էդ մարդկանց շուտվանից եմ ճանաչում, էնպես չի, որ եկել եմ՝ ստեղ ծանոթացել։

- Հիմա սրբազանը քաղաքական պայքար է տանում, դա է տարբերությունը, այսինքն՝ Դուք չե՞ք վախենում` շարունակելո՞ւ եք մասնակցել նրա հավաքներին։

- Ես ոչ մեկից չեմ վախենում, կարող է ինձ չեն ճանաչում, բայց ճանաչողները գիտեն, որ ոչ մեկից չեմ վախենում։