Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե
Ադրբեջանը բողոք է պատրաստում Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Նշվում է, որ դրա պատճառը հանդիսացել Սենայի երկայնքով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցման ժամանակ «France-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում հաղորդավարի խոսքը։
«Իհարկե, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Նախորդ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ուղիղ եթերում ասել է հաղորդավարը։