Այս դատարկաբան հայտարարության փոխարեն, Էրդողանը կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։
Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։
Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է»: