Վենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին
Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամովՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի ՎարդանյանըԵրախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարԲոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից»․ Արա ՍահակյանՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներԿամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցուն
Տնտեսություն

Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։  

Այսպես՝

·       ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր տնտեսական աճերը պայմանավորված էին ժամանակավոր գործոններով (ՌԴ-ից մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճ, արտահանման և վերաարտահանման պահանջարկի աճ և այլն), որոնց դերն արագորեն կրճատվում է վերջին ամիսներին՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղմանը: Այս միտումն ակնկալվում է նաև գալիք ամիսներին:

·       Հիմնականում ոսկերչական գործունեության՝ ոսկու վերաարտահանման կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը: Ընդ որում, եթե արտահանման և ներմուծման ծավալներից նվազեցնենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի (ըստ էության՝ ոսկու վերաարտահանման մասը) ծավալները, ապա կստացվի, որ արտահանման ծավալը նվազել է 15.6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 10.0%-ով: Սա բավական մտահոգիչ է, քանի որ մի կողմից՝ մատնանշում է ՀՀ արտահանման պոտենցիալի կորստի, մյուս կողմից՝ ներքին պահանջարկի նվազման մասին:

·       Պետական բյուջեի ցուցանիշները թերակատարվել են: Հարկային եկամուտներն էականորեն թերակատարվել են բյուջեով սահմանված պլանի նկատմամբ՝ բյուջեով հաստատված 1,304.2 մլրդ դրամի փոխարեն փաստացի կազմելով 1,187.6 մլրդ դրամ՝ 116.6 մլրդ դրամով պակաս: Բյուջեի ծախսերը ևս թերակատարվել են՝ շուրջ 130.0 մլրդ դրամով: Հատկանշական է, որ թերակատարումն արձանագրվել է ընթացիկ ծախսերի գծով, մինչդեռ կապիտալ ծախսերը գերակատարվել են 5.1 մլրդ դրամով: Վերջինս հիմնականում պայմանավորված է պաշտպանության ոլորտում մեծ ծավալով ծախսերի իրականացմամբ:

·       Վարկերի աճը շարունակում է մեծամասամբ պայմանավորված լինել սպառողական և հիփոթեքային վարկերի աճերով: 2024թ. սպառողական վարկերի աճի տեմպը բավական բարձր է եղել և վերջին ամիսներին շարունակել է արագանալ՝ հունիսին հասնելով 29.5%-ի: Միևնույն ժամանակ հիփոթեքային վարկերի աճը նույնպես բավական բարձր է՝ 22.5%: Այս աճերը մտահոգիչ են, քանի որ, փաստորեն, տնային տնտեսությունների պարտավորությունները (վարկերը) աճում են նրանց եկամուտներից (աշխատավարձ, դրամական փոխանցումներ և այլն) էականորեն ավելի բարձր տեմպով: