ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է․ հայտնի է՝ երբ կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։ Այս մասին հայտնում է թուրք հաղորդավարուհի Սենա Ալկանը:
«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները թուրք-հայկական սահմանին կանցկացնեն բանակցությունների 5-րդ ռաունդը»,- X սոցցանցում գրել է թուրք լրագրողը։
Նա նշել է, որ հանդիպումը կկայանա առավոտյան հայկական կողմում, ցերեկը՝ թուրքական:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»։