ՀՀ իշխանությունը, արհամարհելով պատմության դասերը, պետությունը դարձնում է թուրքական վիլայեթ. Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պատմությունից դասեր չքաղածներին…
1920-ին հայ-թուրքական պատերազմի օրերին Մուստաֆա Քեմալը/Աթաթուրքը/ բացահայտ ներկայացրեց թուրքական ծրագիրն ու ասեց. « Հայաստանի քաղաքական ու ֆիզիկական ոչնչացումը բացարձակ անհրաժեշտություն է»։
100 տարվա մեջ բան չի փոխվել Թուրքիայում։
Բայց փոխվել է ՀՀ իշխանությունը, որն արհամարհելով պատմության դասերը, պետությունը դարձնում են թուրքական վիլայեթ։
Չկա ավելի մեծ հանցանք,քան պատմությունից դասեր չքաղելն է
Պատմությունը մեզ հուշում է ի՞նչ անել, իսկ մենք համառորեն անում ենք հակառակը:
Դրա համար էլ պատժվում ենք՝ կորցնելով ինքնիշխանություն ու պետականություն:
Հ.Գ. Պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդները դադարում են ազգ լինելուց։
Գ.Նժդեհ»։