Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս
Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Այցի շրջանակում կայանալու է նախարար Միրզոյանի և Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին:
Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: