ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի արդարացման դրսևորումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։