Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Փաշինյանը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: