Newspress.am-ը դատարանում կրկին հաղթել է, այս անգամ՝ Շուշանիկ Խաչատրյանին
Եվս մեկ հաղթական լուր NEWSPRESS.am լրատվական կայքի ու մասնավորապես կայքի հիմնադիր տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի համար։
15.08.2024 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Տաշյանի նախագահությամբ որոշում է կայացրել առանց քննության թողնել Շուշանիկ Խաչատրայնի հայցը ընդդեմ NEWSPRESS.am լրավտական կայքի։
Հիշեցնենք, որ Շուշանիկ Խաչատրյանը դեռևս 20.08.2018 թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ կայքի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման շրջանակներում, և միայն 15.08.2024 թվականին վեճը հանգուցալուծվեց ի օգուտ կայքի։
Հավելենք, որ այս և նմանատիպ գործերով Newspress.am-ի շահերը դատարանում ներկայացնում և հաղթանակներ է գրանցում «Ռայթ Փրոթեքթ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Գարիկ Սահակյանը, ում էլ կայքի ամբողջ խմբագրակազմը հայտնում է իր շնորհակալությունը։