Ադրբեջանը հիմա էլ պահանջում է հեռացնել ԵՄ դիտորադական առաքելությունը
Ադրբեջանը հիմա էլ կոչ է անում Եվրամիությանը` դուրս բերել իր դիտորդական առաքելությունը Հայաստանից: Նման միտք արտահայտել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այս առաքելությունը չի ծառայում տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, այն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում: ԵՄ-ի կողմից իրականացվող այս առաքելությունը չի համընկնում Ադրբեջանի շահերի հետ և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը», -նշել է Հաջիևը։