Հունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին
Քաղաքականություն

Արցախի էջը փակված չէ․ Վանեցյանը շնորհավորական ուղերձը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 33 տարի շարունակ տոնը նշել ենք Արցախում։ Այսօր՝ Արցախից դուրս։

Ավելի քան 30 տարի Արցախը եղել է մեր ժողովրդի միասնության, նվիրվածության, ի շահ հայրենիքի ու պետության գործելու կամքի գլխավոր արդյունքը։ Մեր հավաքական սխալների ու բացթողումների հետևանքով Արցախն այսօր կորսված է։ Ընտրությունը մեծ չէ, այն ակնհայտ է՝ կամ վերահաստատում ենք մեր միասնությունն ու մերժում պառակտիչներին, կամ շարունակում կտոր-կտոր կորցնել մեր հայրենիքը։ Կամ որոշում ենք նորից ուժեղ, հավաքական կամք ու արժանապատվություն ունեցող ժողովուրդ դառնալ, կամ շարունակում ապրել ատելության, անարգանքի ու խայտառակության մթնոլորտում։

Ինձ համար ընտրությունը մեկն է՝ վերականգնվել ու նորից լիաթոք շնչել ազատության օդը։

Արցախը եղել և շարունակում է մնալ Հայաստանի անվտանգային համակարգի անքակտելի մասը։ Արցախը և՛ մեր առաջնագիծն էր, և՛ թիկունքը։ Ու քանի դեռ Արցախը հայաթափված է, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանը մնալու է հայկական։

Արցախի էջը փակված չէ։ Քաղաքական գործընթացները շարունակվում են։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կրկին վերածվենք քաղաքական օրակարգեր թելադրող սուբյեկտի։ Բոլոր խնդիրները պետք է դասակարգվեն և հերթով լուծվեն։ Մենք չենք կարող մոռացության մատնել Արցախի պետականության սիմվոլ հանդիսացող գործիչների գերությունն Ադրբեջանում։ Մենք չենք կարող հանդուրժել արցախահայության իրավունքների՝ առաջին հերթին սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի անտեսումը։ Մենք չենք կարող հանդուրժել մեր ժողովրդի արժանապատվության շարունակական ոտնահարումը։ Եվ չենք հանդուրժելու։

Սեպտեմբերի 2-ը մեզ համար հենց այդ խորհուրդն ունի՝ չհանդուրժել, պայքարել, լինել ուժեղ, ազատ ու անկախ։ Սրանք են այն արժեքները, որոնց համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհել։ Սրանք են այն արժեքները, որոնք իմաստավորում են մեր կյանքը։

Արցախը եղել և մնացել է մեր սրտերի անբաժան մասը, և մենք երբեք չենք հրաժարվի մեր մեծ երազանքից՝ վերադարձնելու այն։ Մեր ապագան կառուցվում է մեր միասնական ջանքերի և անխոնջ հավատքի վրա, ու մենք պարտավոր ենք շարունակել մեր պայքարը՝ պաշտպանելու մեր հայրենիքի յուրաքանչյուր քարը։

Այսօր, ավելի քան երբևէ, պետք է մեր ուժերը համախմբենք, հիշենք մեր անցյալը և հավատով լցվենք մեր ապագայի նկատմամբ։ Համոզված եմ, որ մի օր կվերադարձնենք մեր կորցրած հայրենիքը:

Շնորհավոր տոնդ, Արցախ»: