«Խաղաղությունը» թշնամուն «թևեր» է տվել... կողվպած դուռն էլ չի օգնիՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից
Ի՞նչ հոդվածներով է քրեական վարույթ հարուցվել հայ կնոջը վիրավորում հասցրած шդրբեջшնցի զինծառայողի նկատմամբ և ի՞նչ պատիժ է սպասվում նրան
Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ ԽաչատրյանԶաքիր Հասանովը և Յաշար Գյուլերը օկուպացված Շուշիում քննարկել են ռազմավարական դաշնակցությունըՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էԱյնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Թոշակները նվազագույնը կավելանան 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դամով. ՀՀ ԱԲՆ պաշտոնյա
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գիշերը մի քանի ժամում Սարյան փողոցում մայթը զավթել են և կրպակ տեղադրելԿասեցնել Ադրբեջանի հայшտյшց քաղաքականությունը. Պարգև Սրբազանը դիմել է Ինտերպոլի ղեկավարին, ԱՄՆ պաշտոնյաներինԻլհամ Ալիևը Հայաստանի 3 նախագահներին ռազմական հանցագործներ է անվանելՆիկոլ Փաշինյանի «խորհրդավոր» հյուրըՑրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի և սահմանադրական արժեքների վրա հարձակման օր. ՇարմազանովՀաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․ ադրբեջանագետՉկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ
Շաքիի դեպքով ևս մեկ վարույթ է հարուցվել՝ պետական սահմանն ապօրինի հատելը և հրազենի մաքսանենգություն
Անհեթեթ հորինվածքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը. Մանթաշյան
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև
Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբՇաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանՈրոշ հասցեներում 10:00-23:00-ը ջուր չի լինի
Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»
Հասարակություն

Այգավանում կատարված սպանությունը բացահայտվել է. Նոր մանրամասներ

Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։

ՔԿ փոխանցմամբ, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրի զննությամբ գետնին ու ավտոտնակի դարպասներին հայտնաբերվել են արնանման հետքեր, գետնին՝ սև գույնի գլխարկ և այլ իրեր, ինչպես նաև՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա՝ ծառի տակ՝ խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Անմիջապես սկսվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ, ինչի նպատակով նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, վրեժի շարժառիթով Մ.Հարությունյանին սպանելու դիտավորությամբ, 2024թ. օգոստոսի 29-ի երեկոյան ժամերից գտնվել է վերջինիս բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել  նրան:
Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր:  29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով,  առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ  է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։

Արդյունքում՝ Մ.Հարությունյանի առողջությանը պատճառվել է  կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, պարանոցի կտրած վերքի, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: