Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

«Ամեն ինչում վատն եք տեսնում». Երևանի փոխքաղաքապետն իր հոր հիմնադրած ընկերության և իրականացվող բիզնես-ծրագրի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել և այս նպատակով 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել: «Փաստը» կապ հաստատեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ՝ ճշտելու, թե ինչպես է իր թոշակառու հայրը կարողացել նման մեծ հողատարածքներ գնել: Վերջինս նախ խորհուրդ տվեց ուշադիր կարդալ թեմայի հետ կապված հրապարակումը:

«Այնտեղ պարզ գրված է, որ հայրս վարկ է վերցրել: Դուք երևի սովոր չեք, որ պաշտոնյայի հարազատը կարող է բիզնես գործունեություն ծավալել ոչ թե թալանված փողերի հաշվին, այլ վարկի միջոցով: Բայց պիտի սովորեք, որ դա անցյալում է: Մենք չենք թալանում, նման միջոցներ չունենք, ուստի հայրս իր բիզնես գործունեությունը որոշել է զարգացնել վարկի միջոցով, որը դեռ պետք է փակել»,-ասաց Փամբուխչյան:

Իսկ ինչպե՞ս է եղել, որ իր հայրը հաջողացրել է նաև պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով: «Այնպես չէ, որ պետությունը հորս բիզնեսի համար այդքան գումար է տրամադրել: Խոսքը զուտ վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման մասին է: Հայրիկիս ղեկավարած ընկերությունը ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի սուբսիդավորման բաղադրիչի շահառու է:

Ավելին, մեկ անգամ այդ ընկերությունը դիմել և մերժվել է, հետո շտկումներ են կատարել բիզնես-ծրագրում և կարողացել են դառնալ ծրագրի շահառու: Այսօր մեր երկրում չմշակվող բավական հողատարածքներ կան, վա՞տ է, որ այգիներ են հիմնվելու, աշխատատեղեր են ստեղծվելու, պետբյուջե գումարներ են մտնելու»,նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը՝ «ձեռքի հետ» մեզ մեղադրելով, թե ամեն ինչում միայն վատն ենք տեսնում. «Չնայած, գուցե դուք մեղավոր չեք, ի վերջո տարիներ շարունակ դա եք տեսել: Բայց նորից եմ կրկնում՝ այդ ամենն անցյալում է»: Անցյալը՝ անցյալ, բայց այս գործի մեջ շոշափվում է նաև «Սպայկա» ընկերության անունը։

«Գիտեք, ես այդ ծրագրի հետ կապ ունեմ միայն այնքանով, որ այդ բիզնես-ծրագրի ղեկավար Սոկրատ Փամբուխչյանն իմ հայրն է: Եվ վերջ: Իսկ «Սպայկան» Հայաստանում խոշորագույն գյուղատնտեսական հոլդինգն է, ու երևի թե բնական է, որ հանդես է եկել՝ որպես ծրագրի «երաշխավոր», ինչն ընդունված պրակտիկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Այսինքն, որպես կապալառու՝ այդ կազմակերպությունն իրականացնելու է այգու հիմնման աշխատանքները, ինչը նաև երաշխիք է լինելու ոչ միայն բիզնես ծրագրի իրականացման, այլև բերքի բարեհաջող իրացման համար, որը օգուտներ է տալու ոչ միայն բիզնես կողմերին, այլև հարյուրավոր մարդկանց, որոնք աշխատատեղ են ունենալու, և, իհարկե, պետությանը», - ամփոփեց Արմեն Փամբուխչյանը, ապա կտրուկ նշեց, որ այլևս չի կարող մեր հարցերին պատասխանել: Ավելի ուշ փորձեցինք ևս մի քանի հարցի պատասխան ստանալ, սակայն հետագա մեր զանգերը մնացին անպատասխան»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: