Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Ներողություն, իսկ ո՞վ է այս ամենի մեղավորը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում «հանկարծ» որոշեց սիրազեղուն վերաբերմունք ցուցաբերել առ... Ռուսաստան: Հասկանում ենք, որ անհավատալի կարող է թվալ, ուստի Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը կմեջբերենք. «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ։ Այո, կան խնդիրներ, դրանք պետք է քննարկվեն, բայց մենք չենք կարող նման ձևով խոսել որևէ երկրի, մանավանդ Ռուսաստանի նման երկրի նկատմամբ, որի հետ բարեկամության ու համագործակցության խորը ավանդույթներ ունենք։ Դա պետական մտածելակերպ չէ»:

Իհարկե, սկզբունքորեն սխալ բան չի ասվել, լրիվ ընդհակառակը, սա այն բացառիկագույն դեպքերից է, երբ հնարավոր չէ նրա հետ չհամաձայնել: Բայց... մեկ վայրկյան: Ներողություն, իսկ ո՞վ բերեց-հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները ներկայիս վատագույն վիճակին, ո՞վ հասցրեց այն բանին, որ հիմա նման բաներ ասելու անհրաժեշտություն է զգացվում: Ո՞վ է այս վիճակի մեղավորը: Եվ ո՞ւմ է դիմում Նիկոլ Փաշինյանը: Տարիներ շարունակ, երբ բանիմաց ու լրջմիտ մարդիկ զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին և քպամերձ շրջանակներին (որոնցից շատերն են, ի դեպ, աչքի ընկել հակառուսական ակտիվ դրսևորումներով), որ չի կարելի թշնամական տոն վերցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որ չի կարելի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, որ չի կարելի այլոց հետ հարաբերություններ կառուցել ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին, անմիջապես հետևում էր փաշինյանական քարոզիչների ագրեսիվ ռեակցիան՝ է՛լ «ռուսուլման», է՛լ ռուսաֆիլ, էլ ռուսամոլ, էլ... եսիմ ինչ:

Ավելին, Փաշինյանի քարոզիչները, ՔՊ-ին շաղկապված ու հենց քպական գործիչներն իբր իրենց ներքաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով պիտակում էին «Ռուսաստանի ագենտ», «Կրեմլի շպիոն» արտահայտություններով: Էլ ավելին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի ու ռուսների հանդեպ թշնամանք ու ատելություն էր տարածում՝ բառացիորեն մինչև վերջերս անպատասխանատու հայտարարություններ անելով, թե Ռուսաստանը թշնամաբար է դիրքավորված Հայաստանի ու հայության հանդեպ, Ռուսաստանն է Ադրբեջանին հրահրել, որ հարձակվի Հայաստանի վրա, Ռուսաստանը թշնամու կողմից է և այդպես շարունակ:

Շատ չմանրամասնենք, այդ ամենը ամենօրյա ռեժիմով է եղել, բոլորիս աչքի առջև: Ու հիմա Նիկոլ Փաշինյանը ելնում ու նման բանե՞ր է ասում: Ո՞ւմ է ասում, էլի: Ինքը՝ իրե՞ն: Թե՞ ինչ-որ բան է փոխվել...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում