Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Ո՞վ աղետեց Արցախը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը երևի կարծում է, թե բացարձակապես բոլորը «հավի հիշողություն» ունեն կամ, առնվազն, զուրկ են բանականությունից, դատողունակությունից, չհաշված արդեն՝ տեսողությունը, լսողությունը, սեփական աչքով տեսածն ու սեփական ունկերով լսածը վերլուծելու կարողունակությունից: Հնարավոր է, որ նա իսկապես էլ նման ինքնամոլորության մեջ է: Հնարավոր է՝ բոլորին այդպիսինի տեղ է դրել: Վերջին հաշվով՝ նույն բանն են: Եթե այդպես չլիներ, իր վերջին ասուլիսում չէր փորձի Արցախն աղետի մատնելու պատասխանատվությունը ոչ միայն թոթափել իր վրայից, այլև բարդել այլոց վրա: Շեշտենք՝ հերթական անգամ: Իհարկե, հնարավոր է, որ քպականները, այն էլ՝ ոչ բոլորը, իր անմիջական ներկայությամբ, որպես հավանության նշան , տմբտմբացնեն տեսանկարահանող սարքերի ներքո գտնվող գլուխները, թե՝ «հա, շե՛ֆ ջան, Արցախը դու չես հանձնել», բայց դրանից զատ կա նաև իրական... իրականություն: Փաշինյանը հայտարարել է, թե այդ ինքը չի լուծարել Լեռնային Ղարաբաղը:

Պարզ ասած՝ հստակ ակնարկում է Արցախի վերջին մի քանի օրը պաշտոնավարած նախագահ Շահրամանյանին, ով հայտնի ողբերգական դեպքերից հետո հայտարարել է ինչոր թղթի կտոր ստորագրելու մասին՝ «ԼՂՀ լուծարման» հետ կապված: Ընդ որում, այդ թղթի կտորը ոչ ոք չի էլ տեսել: Ի դեպ, ինչն է հատկանշական: Այդ, ինչպես ազգերի ու ժողովուրդների իրավունքների, այնպես էլ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ոչինչ չնշանակող թուղթը (եթե նույնիսկ այն կա) ստորագրելու մասին հայտարարվել է ադրբեջանական ուղիղ սպառնալիքների, կոնկրետ՝ Արցախի բնակչությանը մեծից փոքր կոտորելու սպառնալիքի պայմաններում: Գործնականում նույն սպառնալիքներով, որոնց պայմաններում պատանդառվել են Արցախի նախկին ղեկավարներից շատերը: Բայց ամենից հատկանշականն այն է, որ այդ «փաստաթուղթը» շարունակաբար ու անդադար շահարկել, քարոզչական նկատառումներով շրջանառել, անվերջ դրա մասին ճամարտակել են գերազանցապես Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական մյուս մեծուփոքր «նիկոլները»:

Անհամեմատ ավելի շատ, քան նույնիսկ Ադրբեջանի մարդակեր ու հանցագործ իշխանությունները, որոնք հազիվ մի երկու անգամ հիշատակած լինեն դրա մասին: Կարելի է ենթադրել, որ Ալիևն էլ է հասկանում, որ դա ոչինչ չնշանակող թղթի կտոր է, իսկ Նիկոլ Փաշինյանին դա պետք է, որ պատասխանատվությունն իր վրայից գցի... Սակայն բուն իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տասնամյակներ շարունակ սևեռված է եղել Արցախը թշնամուն հանձնելու, ազատագրված տարածքները թշնամապատկան որակելու վրա, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նման պնդումներ պարունակող հայտարարություններով: Բնականաբար, փողոցի միջոցով զավթելով իշխանությունն ու գործնականում տապալելով սահմանադրական կարգը՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես ձեռնամուխ է եղել տարիներով իր փայփայած երազանքն իրականացնելուն, այն է՝ Արցախը կործանելուն և թշնամու հոշոտմանը հանձնելուն: Բնութագրական է, որ երբ 2018-ի իշխանափոխությունից անմիջապես հետո բազմաթիվ գիտակից մարդիկ զգուշացնում էին այդ ռեալ վտանգի մասին, Փաշինյանն իրեն բնորոշ պոպուլիզմով չքմեղանում էր, կոկորդ էր պատռում, թե՝ «ես սկի դեռ չեմ բանակցել, ինձ մեղադրում են Արցախը հանձնելու մեջ...»:

Այնինչ, բոլորովին վերջերս անձամբ հենց ինքը հաստատեց, որ իրականում ինքը հենց այդ «գծի» մեջ է եղել: Նա հայտարարեց, թե իր սխալն այն է եղել, որ դեռ 2018-ին, երբ գալիս էր իշխանության, բացեիբաց չի հայտարարել, որ պետք է Արցախը նվիրել թշնամուն: Էհ, հայտարարեիր, ումի՞ց էիր քաշվում, ինչից էիր վախենո՞ւմ: Իսկ գուցե չէր հայտարարում, որովհետև այդ ժամանակ ծոծրակը կտեսներ, բայց երբեք վարչապետ չէր դառնա՞: Լավ, գանք Փաշինյանի վարչապետելուն: Նախքան 2020-ի աղետը «դասավորելը», Նիկոլ Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, իրենից կախված ամեն ինչ արել է Արցախի ազատամարտում դերակատարում ունեցած բազմաթիվ գործիչների, այդ թվում՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմական գործիչներին վարկաբեկելու, չեզոքացնելու, քրեական գործերի միջոցով հետապնդելու համար, ավելին՝ այդ պահին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հետևողականորեն ատելություն է սերմանվել, էլ ավելին՝ հանրային կարծիքի դաշտ է նետվել հերձվածողական թեզ, թե՝ «մեր «թավիշը» հազար անգամ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրական պայքարը: Եղե՞լ է: Այն էլ ինչպես է եղել:

Ավելին, Փաշինյանը, լինելով ՀՀ վարչապետ, կանխամտածված կերպով փակուղի է տարել Արցախի հարցով բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մեծ հաշվով, դրվել է մի կողմ, ու դրան փոխարինել են «վերելակային» սիլիբիլիները: Հայտարարելով՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Շարունակե՞նք: Իր գործուղած հատուկ բանագնացի միջոցով երրորդ երկրում եղել է հանդիպում Ալիևի բանագնացի հետ, որը փոխանցել է ինչ-ինչ առաջարկներով ծրար: Դա էլ ամենը չէ. Նիկոլ Փաշինյանը, այլ ոչ թե մեկ ուրիշն է Ստեփանակերտի կենտրոնում 2019-ի օգոստոսին կանգնել ու գոռացել, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»:

Հույզեր կորզելու տպավորություն թողնող այդ բացականչությունն անելով՝ նա գործնականում լեգիտիմություն է ապահովել Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ Արցախի վրա համատեղ ագրեսիա ծավալելու համար: Արդեն 2020-ին Փաշինյանը նպատակային կերպով ավելի է գրգռել նույն Թուրքիային ու Ադրբեջանին՝ «Տավուշի միջադեպի» վրա փիարվելով ու այն գրեթե Ձիրավի ճակատամարտ ներկայացնելով: Իսկ բուն 2020-ի պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում, որպես ՀՀ վարչապետ, կայացրել է ծայրահեղ սխալ ու անընկալելի որոշումներ: Շեշտենք՝ Արցախի ու Հայաստանի շահերի տեսանկյունից՝ սխալ: Միևնույն ժամանակ, Փաշինյանն է, որ արգելափակել է բոլոր այն հնարավոր գործիչներին, ովքեր կարող էին թեկուզ որևէ կերպ ազդել իրավիճակի վրա: Փաշինյանն է, որ 44 օր շարունակ, պետական պորպագանդայի ամբողջ մեքենան լծած, չհաշված իրեն սպասարկող այլ քարոզչական միջոցները, հայությանը հետևողականորեն պահել է մոլորության մեջ, թե՝ «հաղթում ենք»:

Ամենից էականը. 2021-ի հոկտեմբերին Պրահայում պայմանավորվել է Հայաստանի ու հայության երդվյալ թշնամիների հետ (Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումը՝ Շարլ Միշելի ու Մակրոնի քավորությամբ), որ հրաժարվում է Արցախից: Փաշինյանն է այն պաշտոնյան, որ հրապարակավ ուրացել է Արցախը, ելել ու պաշտոնապես հայտարարել է, թե Արցախը ադրբեջանական տարածք է: Դրանով Փաշինյանը դարձել է Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանության անմիջական մեղսակիցը: Այդ հայտարարությունից հետո էր, որ Ադրբեջանը լիովին շրջափակեց Արցախը՝ վստահ, որ ՀՀ իշխանություն կոչվողը մատը մատին չի տալու, օգնության չի հասնելու: Ավելին, Ադրբեջանն առավել քան վստահ է եղել, որ շրջափակված Արցախի հայության վրա հարձակման և ֆիզիկական բնաջնջման դեպքում Հայաստանի կողմից որևէ օգնություն չի լինելու, որևէ ռազմական աջակցություն չի լինելու:

Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է, որ հանգեցրել է Արցախի Հանրապետության կործանմանը: Փաշինյանի քաղաքականության հետևանքն է, որ այսօր Սյունիքը թուրք-ադրբեջանական նշանառության տակ է, իսկ Տավուշն արդեն իսկ փաստացի կրծոտված: Ու այդքան աղետ, կորուստ, մահ, ավեր ու նորանոր սպառնալիքներ բերած անձը մեղադրանքներ է հնչեցնում այլոց հասցեին: Իհարկե, միայն Փաշինյանը չէ, որ պատասխանատու է: Բայց նա առաջին ու գլխավոր պատասխանատուն է: Իսկ նման բաները չեն ներվում երբեք, նույնիսկ հազարամյակների ընթացքում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: