Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրաքանչյուր տարի նախորդ տարիների փորձը գնահատելու, սխալներն ուղղելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն է ստեղծում։ Դե, տրամաբանորեն գոնե այդպես պետք է լինի: Խոսքը վերաբերում է նաև ու հատկապես կրթության ոլորտին։ Ինչպես հիշում ենք, անցյալ տարի ուսումնական տարին մեկնարկեց առանց երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանցիների որոշ դասագրքերի, ինչն անհարմարություններ էր ստեղծում աշակերտների համար՝ ազդելով նաև կրթության որակի վրա։ Ավելին, որոշ դասագրքեր այդպես էլ մինչև տարեվերջ չտպագրվեցին (օրինակ՝ 7-րդ դասարանի «Ռուսաց լեզու» առարկայի դասագիրքը):

Թվում էր, թե նոր չափորոշիչների կիրառման հետ կապված անփորձությունն էր պատճառը, և նույն պատմությունը չի կրկնվելու հաջորդ տարի, բայց, արի ու տես, որ այս տարի ևս ուսումնական տարին մեկնարկում է առանց դասագրքերի։ Դեռ ավելին՝ այս անգամ դպրոցականները 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն։ Ու այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար են։ Այսինքն, 10-րդ դասարանում դասապրոցեսն ու կրթական մակարդակն էապես տուժելու են։ Հատկապես լուրջ է խնդիրը 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պարագայում, որովհետև այդ առարկայի համար լիովին նոր չափորոշիչ է հաստատվել, նոր պահանջներ են դրվել, ու այդ դեպքում հին դասագիրքը հնարավոր չէ օգտագործել։

Եվ ուշագրավ է, որ խնդիրը ոչ թե տպագրութան ուշացումն է, այլ ընդհանրապես այդ դասագիրքը գոյություն չունի։ Բայց հայագիտական համայնքի ներկայացուցիչները հայտ ներկայացրել էին դասագրքի տպագրության համար, իսկ ԿԳՄՍ նախարարությունը այդպես էլ չէր երաշխավորել այն։ Ու հիմա նախարարությունը պատասխանատվությունը փորձում է գցել գիտնականների վրա, բայց հայագիտության համայնքի ներկայացուցիչներն ուղղակի պարտավոր չեն դասագիրք գրել, դրա համար նախ կրթության ոլորտի պատասխանատուները պետք է ստեղծեն համապատասխան միջավայր։ Դասագրքի բացակայության պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե 10-րդ դասարանի աշակերտները կարող են անհրաժեշտ չափով գիտելիքներ ստանալ «Հայոց պատմություն» առարկայից։ Թեպետ գուցե իշխանություններն այդպես էլ ցանկանում են: Ընդ որում, ինչ-որ առումով էլ կանխատեսելի էր այսպիսի իրավիճակը, քանի որ իշխանությունները կոնկրետ արշավ են նախաձեռնել հայագիտական առարկաների դեմ, իսկ վերջերս էլ նախաձեռնեցին, որ «Հայոց պատմություն» առարկան փոխարինեն «Հայաստանի պատմությամբ»։

Բայց խնդիրը միայն հայագիտական առարկաներով չի սահմանափակվում։ Դասագրքեր չկան նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից՝ նախատեսված 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Գոնե այս առարկայից ուսուցիչները կարող են որոշակի ստեղծագործական մոտեցում որդեգրել, բայց իրավիճակը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել աշակերտների համար, երբ նրանք չունեն համակարգիչներ ու նախընտրում են դասերը սերտել՝ թղթային տարբերակից սովորելով։ Ընդհանրապես, կրթության նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը բացակայում են, քանի որ մատաղ սերնդի աչքի առաջ է այն փորձը, երբ սոցցանցերում բույն դրած դիլետանտները մեկը մյուսի հետևից բարձր պաշտոնների են նշանակվում։ Ու կրթության փոխարեն հարգի է նյութապաշտությունը կամ ձևականությունը։

Կրթության մակարդակի ապահովման խնդիրը նաև կառավարման հարց է, սակայն կառավարության ղեկավարի մակարդակով ավելի շատ ուշադրություն է դարձվում մակերեսային հարցերի։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը փոխանակ խոսի դասապրոցեսի արդյունավետության ու դասագրքերի տպագրության հարցից, հատուկ կարևորում է այն թեման, որ դպրոցը լինի գունագեղ, իսկ ցանկապատը՝ գույնզգույն։ Ու նրանց համար հոգ չէ նաև այն, որ հանրակրթական համակարգում կոորդինացումն ուղղակի կոլապսի առաջ է կանգնած։

Դպրոցներում վարչատնտեսական կառավարման նոր մոդել է ներդրվում, փոխվում է դպրոցների տնօրենների նշանակման կարգը: Իբր մեկ տնօրենի առկայության պայմաններում կարողացել էին լուրջ արդյունքներ ապահովել, հիմա էլ արդեն երկու տնօրենով մոդելին են անցել, որոնցից մեկն էլ վարչատնտեսական հարցերով է զբաղվելու։ Ու այս պարագայում հանրապետության ավելի քան 300 դպրոցներ չունեն տնօրեններ: Նախարարությունը և ոլորտի պատասխանատուները թերանում են իրենց աշխատանքում, սակայն ուսուցիչների վրա բարձր պահանջներ են դրվում այն պարագայում, երբ նրանց վարձատրությունը անհամապատասխան է։ Իսկ պարտադիր ատեստավորումն ընդհանրապես դասապրոցեսի ու նյութի մատուցման հետ կապ չունեն։ Դրա համար էլ բազմաթիվ ուսուցիչներ լքում են կրթական համակարգը, իսկ նրանց բացը լրացնելը տարիներ է պահանջելու։ Բուհերի մանկավարժական ֆակուլտետների տեղերն էլ թափուր են մնում, քանի որ այդ աշխատանքը հեռանկարային չի դիտվում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում