«Փաստաթուղթը» չի կարող երաշխավորել ՀՀ-ից օկուպացված տարածքների դեօկուպացիային․ քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Փաստաթուղթը չի կարող երաշխավորել ՀՀ-ից օկուպացված տարածքների դեօկուպացիային:
Ստորագրումից երեք օր անց Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակել է Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը:
Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», - նշված է Հայաստանի կառավարության այսօր հրապարակած փաստաթղթում։
Իշխանամերձ շրջանակները, փորձագետներն արդեն հասցրել են այս փաստաթուղթը համարել դիվանագիտական հաջողություն: Ես նման լավատեսության հիմքեր չեմ տեսնում՝ առնվազն հետևյալ պատճառներով.
Ալմաթին ընդամենը հռչակագիր է, որը չունի քարտեզային որևէ նկարագիր, ըստ այդմ՝ Բաքուն մանևրելու մեծ հնարավորություն ունի և տարբեր սահմանահատվածներում բերելու է իրեն ձեռնտու «իրավական» հիմքեր՝ շանտաժի ու հարկադրանքի քաղաքականությամբ:
Նույնիսկ Ալմաթիի հռչակագրին հղումը վերջնական չէ, որովհետև «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»:
Նման անորոշություններով փաստաթուղթը չի կարող երաշխավորել ՀՀ-ից օկուպացված տարածքների դեօկուպացիային»։