Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները
Մամուլ

Ինչու ատոմակայանն անջատվեց մեկ օրով, կամ «կայծակնային» սթրես. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Oգոստոսի 30-ի երեկոյան՝ 22։00-ի սահմաններում, Երեւանի տարբեր շրջաններում, նաեւ՝ մարզերում, հերթական հոսանքազրկումները տեղի ունեցան։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ավելի ուշ հաղորդեց, որ դրանք վթարային անջատումներ էին, որոնց պատճառը Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալն էր։  

«Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։ Անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»,- հաղորդեցին «ցանցերը»։

Իսկ տարածքային կառավարման նախարարությունը մեկ օր անց հաղորդեց, որ ատոմակայանի կանգի պատճառը կայծակի հարվածն է եղել, որի հետեւանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի. «Անվտանգության համակարգերը գերզգայուն են եւ արձագանքում են ցանկացած իրավիճակի․․․ Սա եւս մեկ ապացույց է, որ վերջին տարիներին կատարված մեծածավալ արդիականացման աշխատանքները, այդ թվում՝ անվտանգության համակարգերի վրա, եղել են արդյունավետ եւ տվել են ակնկալվող արդյունքը»։

«Հրապարակը» միջադեպի կապակցությամբ հարցեր ուղղեց Հայկական ատոմակայանի գլխավոր տնօրեն, ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ով հաստատեց՝ այո, եղել է խնդիր, ատոմակայանն անջատվել է եւ հաջորդ օրը՝ 14։05-ին, կրկին ցանց է մտել։

- Ատոմակայանը դուրս է եկել էներգահամակարգից։ Ի՞նչ է սա նշանակում, եւ որքանո՞վ կարող ենք հանգիստ լինել վերջինիս անվտանգության համար։

- Ատոմակայանն իրավունք ունի վթարային անջատումներ իրականացնելու։ Ատոմակայանը տեխնոլոգիական բարդ գործընթացներով եւ բարդ սարքավորումներով օժտված նուրբ օրգանիզմ է, միջուկային ռեակտորի հետ գործ ունենք, որը զգայուն է տարբեր գործոնների նկատմամբ, եւ մենք, ելնելով անվտանգային նկատառումներից, չենք կարող թողնել, որ այն սթրեսային իրավիճակներում աշխատի։ Մենք անջատում ենք, մինչեւ որ սթրեսային իրավիճակից դուրս գանք, հետո նորից աշխատեցնում ենք։ Սա` մեկ։ Երկրորդ․ մեր խնդիրն ընդամենը եղել է մեկ օր, նույնիսկ 1 օր էլ չի տեւել։ 21։55-ին ցանցից դուրս ենք եկել, 14։05-ին ցանց ենք մտել։

- Վերջերս շատ են լինում անջատումներ, դա կապ ունի՞ ատոմակայանի աշխատանքի հետ։

- ՀԷՑ-ին դիմեք, գուցե իրենց համակարգերից է։ Արեւային համակարգերն այսօր մեր էներգահամակարգի մոտ կեսն են կազմում, հատկապես՝ ցերեկային ժամերին, որոնց հետ ատոմակայանը գործ չունի։ Մենք ընդամենը էլեկտրաէներգիա ենք արտադրում, տալիս ենք բարձրավոլտ էլեկտրացանցերին։ Բարձրավոլտից հոսանքը հասնում է ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը տալիս է սպառողին։ Ձեր ասածը ՀԷՑ-ի խնդիրն է։ Ատոմակայանն ընդամենը մի քանի ժամ չի եղել ցանցում, իսկ դուք մի քանի ամսվա խնդիր եք նշում։ Ատոմակայանն աշխատում է 100 տոկոս հզորությամբ, ինչը եզակի դեպք է՝ վերագործարկումից հետո։ Անվտանգային խնդիրներ չկան, իսկ եթե խնդիր է լինում, ինչպես արդեն բացատրեցի, այն կարող է անջատվել ցանցից։ Ուրիշ պետությունները, որտեղ ատոմակայաններ չկան, էլեկտրաէներգիա չունե՞ն։ Ունեն, չէ՞։

- Բայց այնտեղ այդպիսի անջատումներ լինո՞ւմ են։ Ես չգիտեմ, ճիշտն ասած:

- Ես էլ չգիտեմ, ճիշտն ասած։

- Պարոն Մարտիրոսյան, շատ ենք լսում, որ արտադրված հոսանքը չի բավարարում սպառման ծավալներին, որ Երեւանում շատ շենքեր են կառուցվել, եւ հիմա հոսանքը չի բավարարում։ Այդպե՞ս է։

- Ոչ։ Այդ հարցը ՀԷՑ-ին պետք է ուղղեք։ Մեզ մոտ նույնիսկ սահմանափակումներ են լինում, այսինքն՝ սպառում չի լինում, թեեւ մենք կարող ենք ավելին արտադրել։ Մեր համակարգը հագեցված է էլեկտրաարտադրող կայաններով։ Այս պահին նույնիսկ ունենք անջատված կայաններ, որոնք պետք չեն, քանի որ սպառում չունենք։ Բայց տեղում՝ արդեն շենքերի հետ կապված, կարող է ՀԷՑ-ը պատասխանել։ Հնարավոր է, որ նրա տրանսֆորմատորային ենթակայանները բավարար չեն, գուցե, այո՝ կաբելային տնտեսությունում պետք է փոխարինումներ արվեն, եւ անում են, կարծեմ։ Եթե չէ, շենքը չի հանձնվի շահագործման։ Իսկ ատոմակայանի հետ կապված՝ ամեն ինչ նորմալ է։

ՀԳ․ ՀԷՑ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանին նույն հարցն ուղղեցինք՝ լուրեր են տարածվում, որ կառուցապատողները շենքեր են կառուցել, որտեղ կան դեռ չօրինականացված միացումներ, եւ արտադրվող հոսանքը պարզապես չի բավարարում այդ ծավալի սպառմանը։ «Իրենք դիմում են մեզ, մենք իրենց անհրաժեշտ հզորությունը հաշվարկում եւ ապահովում ենք։ Այլ բան է, որ գազի հետ կապված խնդիր կա։ Կան կառուցապատողներ, որոնք ի սկզբանե որոշել էին, որ գազամատակարարում են ունենալու, հետո պարզվել է, որ բնական գազ չեն ունենալու եւ էլեկտրաէներգիա են օգտագործելու։ Սա որոշ տեղերում խնդիրներ է առաջացրել»։ Խոսնակը հորդորեց մութ կետեր չփնտրել վերջին շրջանում հաճախակի դարձած էներգետիկ անակնկալներում։ «Մութ կետեր այս ամենում չկան։ Մենք այս շաբաթվա մեջ մամուլի ասուլիսով ենք հանդես գալու եւ բոլոր աղմկահարույց հոսանքազրկումների մասով պարզաբանումներ ենք տալու։ Ամեն դեպքում, պատճառները տարբեր են, հաճախ մեզ հետ կապ չունեցող։ Որոշ անջատումներ Երեւանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով էին, որը գտնվում է Հրազդանի կիրճում։ Դա շատ կարեւոր ենթակառուցվածք է, որն ապահովում է Կենտրոն եւ Արաբկիր համայնքների զգալի հատվածները, իսկ անջատումների մեծ մասը, ինչպես գիտեք, հենց այդտեղ է եղել»,- ասաց խոսնակը»: