«Դպրոցական նստարանների տակ ռումբեր էին ման գալիս». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոց է այցելել , որտեղ հայտարարել է, որ Կիրանցն այսօր առավել, քան երբեւէ, անվտանգ է:
Կիրանց գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դպրոցի բացման արարողությանը, մանրամասներ է հայտնել։
«Եկել էր իր անձնակազմով: Քաղաքացիական հագուստով ոստիկաններ նրան դիմավորեցին, գյուղից մի քանի պետական աշխատողներ ու նաեւ ոտքից գլուխ ստուգված երեխաներ։ Անվտանգության աշխատակիցները դպրոցական նստարանների տակ ռումբեր էին ման գալիս»,- ասել է Ղազարյանը։
Ըստ նրա, գյուղի շատ բնակիչներ, երեխաներին հարեւան գյուղերի դպրոցներ են տարել, բայց շատերն էլ ստիպված են գյուղի դպրոց տարել՝ այլ ելք չունենալով: