Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

ՀՀ նախագահի կինը գերադասում է իրեն չգովազդել, նա հրաժարվել է օգնական, գրասենյակ ունենալուց. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․

«Թեպետ վարչապետ Փաշինյանն իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ անդրադառնալով այն հարցին, թե ով է, ի վերջո, երկրի առաջին տիկինը` վարչապետի՞, թե՞ նախագահի կինը, նշել էր, որ ամեն հայ տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, իր երեխաների մայրը, բայց ՀՀ սահմանադրությունն ասում է, որ առաջին տիկին համարվում է երկրի նախագահի կինը, այլ ոչ թե վարչապետի: 

Ու, չնայած սրան, հենց 2018 թվականից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի կինը ոչ միայն իրեն վերապահեց առաջին տիկնոջ տիտղոսը, այլեւ ամեն ինչ արեց, որ տպավորություն ստեղծվի, թե երկիրը ոչ թե իր ամուսինն է կառավարում, այլ՝ հենց ինքը: Նաեւ դա է պատճառը, որ ՀՀ գլխավոր դատախազն ու սոցապնախարարը որբի պես դռան շեմին կանգնում են, մինչեւ տիկինը ժամանի, որ միասին մտնեն ինչ-որ միջոցառման:

Իսկ վերջին շրջանում էլեկտրոնային փոստով «Իմ քայլը» հիմնադրամից կամ Աննա Հակոբյանի էջից մեզ ուղարկվող բոլոր նամակների տակ ստորագրված է. 

Աննա Հակոբյան
Առաջին տիկին

Սա, ըստ էության, ոչ միայն անհամեստություն է, այլեւ ինքնիրավչություն: Աննա Հակոբյանը շատ է սիրում իրեն ցուցադրել համացանցում` նա տարատեսակ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում իր առօրյայից, տարբեր հանդիպումների է մասնակցում, համաժողովներ կազմակերպում, գործուղումների է մեկնում` ճիշտ պետական բարձրաստիճան պաշտոնյայի նման: Կիրակի օրն էլ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ ինչ-որ արաբ գործարար տղամարդկանց հետ էր ճաշում, խնջույքի ժամանակ էլ երգում էին: Նա չի զլանում նաեւ իր կիսամերկ մարմինը ցույց տալուց` հեծանիվ վարելու անվան տակ: Տպավորություն է, թե Հակոբյանն ամեն ինչ անում է փաշինյանական իշխանությունից դժգոհ մարդկանց ավելի շատ զայրացնելու, հրահրելու, ծաղրելու համար` ի ցույց դնելով իրենց անտարբերությունը հանրության պահանջներին, երկրում կատարվող աղետալի իրադարձություններին: 

Մի կողմում` 5 հազար սեւազգեստ մայր, մյուս կողմում` կիսաքաղց, տնավեր 120 հազար բռնի տեղահանված արցախցի, գերիներ, անհետ կորածներ, հաշմանդամներ, անապահով մարդիկ, ապագայի անորոշություն, ադրբեջանական օրեցօր լկտիացող պահանջներ, եւ այս ցոփ ու շվայտ կյանքը, զվարճությունները, կարծես ապահով ու բարեկեցիկ երկրի հաջողակ իշխանություններ լինեն: 

Եվ սրան ի հակադրություն` երկրի առաջին տիկնոջ` Վահագն Խաչատուրյանի կնոջ` Անահիտ Մինասյանի աննկատ ու համեստ պահվածքը: ՀՀ նախագահի կնոջը դեմքով գրեթե ոչ ոք չի ճանաչում: Նա միայն մեկ անգամ է հայտնվել հանրային դաշտում` ամուսնու երդմնակալության ժամանակ: Եվ նրա արտաքինից արդեն պարզ էր, որ հատուկ պատրաստություն չի տեսել, ու հանրային ուշադրության կենտրոնում լինելն էլ նրան դուր չի գալիս: Չար լեզուներն ասում են` նա անգամ դեմ է եղել ամուսնու` նախագահ դառնալուն: Բայց դե՝ լավ կյանքին ու փառքին արագ են սովորում, եւ տիկին Խաչատուրյանն էլ կարող էր արագությամբ մտնել Աննա Հակոբյանի դերի մեջ` միջոցառումներ ու համերգներ հաճախել, հարսանիքներ գնալ, ելույթներ ունենալ` դաս տալով հանրությանը, մի հիմնադրամ էլ կարող էր ինքը ստեղծել ու ռեկետ անել օլիգարխներին, մեծահարուստներին` իբր բարեգործության անվան տակ ինչ-որ ծրագրեր իրականացներ: Բայց 2 տարուց ավելի է անցել Վահագն Խաչատուրյանի ընտրվելուց, դեռ նման բան չի նկատվել:

Մենք տեղեկացանք, որ ՀՀ առաջին տիկին Մինասյանն անգամ պետության կողմից իրեն հասանելիք ծառայություններից չի օգտվում` օգնական, գրասենյակ եւ այլն: Կարող ենք փաստել, որ Անահիտ Մինասյանն Աննա Հակոբյանի հակապատկերն է: Նախագահականից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ նախագահի կինն ամուսնու կողքին չէ արարողակարգային միջոցառումների ժամանակ, ինչո՞ւ չի օգտվում իրեն հասանելիք ծառայություններից: 

Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Միքայելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Նախագահ Վահագն Խաչատուրյանի կինը բավականին համեստ է, այո, նա չունի օգնականներ եւ դրա անհրաժեշտությունն ու կարիքը չի տեսնում: Սա շատ անձնական հարց է` ընտանիքի մասին: Նախագահի տիկինը հանրային գործունեությամբ գերադասում է չզբաղվել` ԶԼՄ-ներով իրեն գովազդելով, բարձրաձայնելով եւ իրեն ցուցադրելով: Նա իր գործունեությունը ծավալում է հեռու ամեն տեսակ աչքից: Եթե չեմ սխալվում, նա մանկավարժ է: Ինչ վերաբերում է միջոցառումներին մասնակցելուն, ապա կասեմ հետեւյալ կերպ` չի ուզում, չի մասնակցում: Այստեղ չկա որեւէ պատճառ, նա ավելորդություն է համարում բարձրաձայնելով գործունեություն ծավալելը: Շատ մարդկային, սկզբունքային ու անհատական մոտեցում է, եւ կարծում եմ, որ պետք է հարգենք այն: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում՝ իր հանրային գործունեությունը լուսաբանե՞լ, թե՞ ոչ, հանրայնացնե՞լ, թե՞ չհանրայնացնել: Եթե տիկնոջ որոշումն այդպիսին է, ապա չեմ կարծում, որ պետք է այդ հարցը քննարկվի: Հասկանալի է` նա նախագահի կինն է, բայց համեստության հարց է, նա չունի հանրային ճանաչողության հավակնություններ»»: