Հունաստանում ցույցերը շարունակվում են. կան տասնյակ ձերբակալվածներ«Հույս ունեմ՝ պատ չենք շարի». Միրզոյանն ադրբեջանցիների «մոլորվելու» փաստը հանգիստ է ընդունում«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ ԱվանեսյանԶախարովան հայկական ԱԷԿ-ի վերաբերյալ հրապարակումներում քաղաքական շարժառիթներ է տեսնում Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակումՊայմանավորվածություն կա երեք ամսում երկաթուղու հարցում լուծումների տարբերակներ գտնել. ՄիրզոյանՈստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու․ նրանք կալանավորվել ենԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին
Քաղաքականություն

Փաշինյանի մամուլի ասուլիսն ապացուցեց, թե ինչու նա ընդունակ չէ ղեկավարելու Հայաստանը․ Հարութ Սասունյան

2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։

Քանի որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտոնյաները չգիտեն, թե ինչ են անում, ես պարտավոր եմ կամավոր մի քանի խորհուրդներ ու առաջարկություններ անել, մի բան, որ արել եմ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին և ներկայիս ղեկավարներին:

Թեև ողջունելի է, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպետք է տևեն մեկ ժամից ավելի, որպեսզի նվազեցնեն նրա հակասական հայտարարությունների քանակը և քողարկեն նրա անկարողությունը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խոսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային և ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատվամիջոցների հետ տևել են հավերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինյանի մամուլի ասուլիսը տևեց ընդամենը 2 ժամ 17 րոպե։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինյանն ավելի շատ առիթ տվեց իր ընդդիմախոսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։

Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Փաշինյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Հուլիսին այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խոստացավ, որ Փաշինյանը կպատասխանի Ադրբեջանի հրավերին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութորեն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, և որ հետագայում կտեղեկացնի բոլորին։ Եթե նա հիմա հիմնավոր պատճառ ունի չկողմնորոշվելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարությունը հուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կհայտարարի որոշման մասին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը, ինչպես միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա էր, ով անմտորեն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պետք է ազատ արձակեր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։ Փաշինյանը ևս մեկ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետոն՝ թույլ տալով Բաքվին, որ կարողանա հյուրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակավոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևն այնքան մոլեռանդությամբ էր համակված այս համաժողովի անցկացմամբ, որ կհամաձայներ ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկյալներին և նույնիսկ ազատել Հայաստանի Հանրապետության՝ 2021 և 2022 թվականներին գրավված շրջանները:

Այնուհետև Փաշինյանը բացահայտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ի շուրջ։ Ուստի Փաշինյանը երկու երկրներին առաջարկեց ստորագրել փաստաթուղթը՝ համաձայնեցված 13 կետերի հիման վրա՝ մնացած չորս կետերը թողնելով ապագայի համար։ Սակայն Փաշինյանը կարծես թե չի հասկանում, որ Ալիևը զրոյական շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Նրա ուզածը Հայաստանի մի կտորն է, իրականում ամբողջ Հայաստանը, ինչպես բազմիցս նա սպառնացել է։

Նախևառաջ, Փաշինյանի մշտական խաղաղության խնդրանքը չի հանգեցնի խաղաղության այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ «Տանգոն երկուսով են պարում»: Միակակողմանի խաղաղություն գոյություն չունի:
Երկրորդ, հուսահատորեն խաղաղություն մուրալով, Փաշինյանը պարզապես խրախուսում է Ալիևին ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:

Երրորդ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի խանգարի Ալիևին պատերազմ հռչակել Հայաստանի դեմ։ «Խաղաղության պայմանագիրը» չի երաշխավորի խաղաղություն։ Ալիևի համար «խաղաղության պայմանագիրը» ընդամենը թղթի մի կտոր է։

Փաշինյանը պարծեցավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև  անցած ուրբաթ սահմանների սահմանազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը առաջին իրավական փաստաթուղթն է, որը ստորագրվել է երկու երկրների միջև, չնայած այն պետք է դեռ վավերացվի: Նա, երևի, մոռացել է, որ դեռևս 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հրադադարի պայմանագիր են ստորագրել։ Նա նաև մոռացել է, որ ինքը Պուտինի և Ալիևի հետ նմանատիպ պայմանագիր է ստորագրել 2020 թվականի պատերազմի ավարտին։

Թերևս Փաշինյանի մամուլի ասուլիսի ամենագռեհիկ հատվածն այն էր, երբ նա որոշեց անհարկի կասկածներ առաջացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը 2023 թվականի սեպտեմբերից որպես պատանդ պահվում է Բաքվի բանտում։ Փաշինյանը, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար իր գոյություն չունեցող ջանքերի վրա կենտրոնանալու փոխարեն, նվաստացրեց Վարդանյանին՝ ասելով. «Իսկ ինչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։

Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է»: Այնուհետեւ Փաշինյանը հարցն ուղղած լրագրողին ասաց. «Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում Դուք ինքներդ նշեցիք, և ես արձագանքում եմ դրան։ Եվ ես ուզում եմ ասել և խոստովանել, որ դա իրոք խնդիր է, դա լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք և որով մենք զբաղվում ենք։ Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել նաև, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: 

Ընդ որում՝ պարտադիր չէ հաջող վերջնակետը»: Փոխարենը օգնելու ազատել Վարդանյանին՝ Փաշինյանն ավելի բարդացրեց նրա ազատ արձակումը։

Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիվ այլ սխալներ թույլ տվեց, բայց դրանց անդրադառնալու համար պետք է մի ամբողջ գիրք գրել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի