Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

 Միայն Հայաստանը չկարողացավ գտնել իր քայլերի, գործողությունների ճիշտ մոդելը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հրապարակի» զրուցակիցն է Արցախի ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը։


- Առաջին անգամն է, որ Արցախի անկախության տոնը նշվում է Արցախից դուրս՝ Արցախ վերադառնալու անհնարինության պայմաններում։ Ի՞նչ զգացումներ, մտորումներ ունեք։

- Շատ հակասական, մի կողմից անցյալի այդ հերոսական էջերն են, համատեղ ջանքերի հաջող արդյունքները եւ բոլոր այն ձեռքբերումները, որոնք կարելի է ամփոփել Արցախի Հանրապետության կայացման այդ մեծ վերնագրի տակ։ Մյուս կողմից էլ Ձեր նշած այդ անպատկերացնելի իրավիճակն է, երբ որ արցախցիներն ամբողջ կազմով, կարելի է ասել, թողել են իրենց հայրենիքը եւ ցեղասպանության սպառնալիքի տակ ենթարկվել են էթնիկ զտումների։ Սա մի ողբերգություն է, որը երեւի մի օրում չի ձեւավորվել, որովհետեւ դրա նախապայմաններն արդեն 2020 թվականի պատերազմից հետո կարծես թե ամեն ամիս ավելանում են։ Բայց ամենասարսափելին` 2022 թվականի դեկտեմբերից սկսված եւ 9 ամսից ավել տեւած շրջափակումն ամբողջությամբ հյուծեց Արցախի ժողովրդին։ Ես նկատի չունեմ միայն սննդի բացակայությունը․ դա շատ ծանր հոգեբանական, ընդհանրապես՝ սովորական մարդկային պայմաններին ոչ հարիր իրավիճակն է, որն ավելի շատ Արցախի իշխանություններին, պատասխանատուներին բերում է այն կարեւոր պայմանի գիտակցմանը, որ Արցախի ժողովուրդը գտնվում է կատաստրոֆայի եզրին, եւ շատ կարեւոր էր, որ այդ պահին մենք կանանց, երեխաների եւ մեծահասակների խնդիրը լուծենք, իսկ դա չէր կարող ինքն իրեն տեղի ունենալ։

- Քարոզչության հետեւանքով քիչ տեղեկացված, ոչ այնքան մեդիագրագետ մարդկանց մոլորեցնում են, թե իբր արցախցիները չպահեցին իրենց հայրենիքը։ Ինչպե՞ս են դա ընկալում արցախցիները, արդյոք դա պատճառ չէ՞, որ տարիներ շարունակ որոշակի շրջանակների կողմից քարոզվող արցախցի-հայաստանցի անջրպետն ավելի խորանա։

- Շատ մեծ ցավով են ընկալում արցախցիները, որովհետեւ դա որեւէ կերպ չի համապատասխանում այն իրավիճակին, ինչը որ Արցախի ժողովուրդը դրսեւորել է 30 եւ ավելի տարի պայքարելով իր ազատության եւ անկախության համար։ Բոլոր 30 եւ ավելի տարիներին Արցախը միշտ էլ թիկունքում զգացել է մայր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության ամենահամակողմանի աջակցությունը եւ սփյուռքի մշտական օժանդակությունը։ Երբ որ մենք կտրվել ենք այդ կարեւոր պայմաններից, իսկ աշխարհում ուրիշ հարազատ մարմին, ուրիշ հարազատ էակ չէր կարող լինել այդ պահին, եւ արցախցիները, բացի այն միջազգային, ոչ հատուկենտ, բայց ոչ նաեւ շատ ազդեցիկ աջակցության կենտրոններից, երբ մեծ աջակցությունը թիկունքից կորցրինք, պարզ էր, որ Արցախի ժողովրդի ջանքերն արդեն ուղղված են լինելու 30 տարի առաջվա ինքնապաշտպանական ամենասովորական քայլերին։ Ձեր հարցի մեջ շատ կարեւոր կետ կար՝ քարոզչական աշխատանքի պատճառով․ սկսած 1994 թվականից՝ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դեմ շատ մեծ ծավալով քարոզչական, հակաքարոզչական գործողություններ են սկսել։ Սա էլ է պատերազմական գործողությունների մի մաս, այնպես չէ, որ պատերազմը միայն առաջնագծում եւ սահմաններին է տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ մենք մեծապես թերացել ենք հատկապես վերջին տարիներին այդ հակաքարոզչական միջոցների դեմ էական եւ ոչ համարժեք պատասխաններ որոնելով եւ գտնելով։ Մենք այդ մեծածավալ, աշխարհի տարբեր կենտրոններից, դա միայն Ադրբեջանի կողմից չէ, իհարկե՝ Ադրբեջանի մատուցմամբ՝ նաեւ այլ երկրների կողմից է, բայց այստեղ շատ դժվար է մեղադրել որեւէ մեկին, որովհետեւ ամեն մեկն իր նպատակն ու խնդիրն ունի տարածաշրջանում։ Այսպիսի խնդիրների բախման, այսպիսի կիզակետ հանդիսացող տարածաշրջանում շատ ցավալի է: Բայց միայն Հայաստանը չկարողացավ գտնել իր այն քայլերի, գործողությունների ճիշտ մոդելը, որը մեզ թույլ կտար, ինչպես նախորդ բոլոր տարիներին, դիմակայել այսպիսի վտանգավոր տարածաշրջանում։

- ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինի արցախյան հակամարտության ամբողջական լուծումը։ Ի՞նչ նկատի ունի Լավրովը, ի՞նչ լուծման մասին է նա խոսում։

- Լավրովը լինի, թե մեկ այլ պաշտոնյա անձ, որն այսօր տարածաշրջանի իրադարձությունների հանդեպ շատ սեւեռուն ուշադրություն ունի, ամեն դեպքում, նրանց խոսքերը բխում են իրենց երկրների արտաքին քաղաքական ռազմավարությունից։ Լավրովն ասում է այն, ինչն այսօր անում է ռուսական արտաքին քաղաքականությունը` դժբախտաբար, մեզ համար ոչ ցանկալի դրսեւորումներով, փորձում է Հարավային Կովկասում պահել գոնե իր ազդեցությունը։ Խոսքն այստեղ վերաբերում է այն հարցին, թե մենք ինչ ենք անում այդ թուրքական, Ռուսաստանի կամ տարբեր կենտրոնների աջակցությամբ` այդ գործողություններին հակազդելու համար։ Ես կարծում եմ, որ կա՛մ ոչինչ չենք անում, կա՛մ շատ քիչ բան ենք անում, որը բավարար չէ, որ մենք այսօր կարողանանք Հարավային Կովկասում ինքնուրույնության, ինքնիշխանության, որի մասին շատ են սիրում խոսել, այդ գործոնների հիման վրա արտաքին քաղաքականություն վարել։ Սա շատ մեծ թերություն է, որը միայն այսօրվա վրա չի ազդելու, որովհետեւ, երբ որ դու պահանջված քայլերը չես ձեռնարկում, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո դու շատ ավելի բացեր ես ունենալու քո արտաքին հարաբերությունների համակարգում։