Ադրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու
Մամուլ

Դավիթ Գյուրջինյանը Տիգրան Թորոսյանին էլ է հեռացրել բուհից

«Հրապարակ» թերթը գրում է․

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում բոլոր իշխանությունները լուրջ ճնշումներ են գործադրել ընդդիմության եւ իրենց քննադատողների նկատմամբ, սակայն մենք չենք հիշում աղմկոտ դեպքեր, երբ բուհում աշխատող որեւէ դասախոսի աշխատանքից ազատեին իր հայացքների, այս կամ այն ընդդիմադիր ուժին սատարելու կամ նրա համախոհը լինելու համար: 

Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում վերջին երկու տարիներին մեծ թվով դասախոսներ են աշխատանքից ազատվել, եւ դա հասարակությունը շատ նորմալ է համարում: Նրանք՝ բոլորը, ուղղակի «պատահականության» սկզբունքով ընդդիմադիր դաշտից են, քննադատել են Նիկոլ Փաշինյանին եւ նրա ռեժիմին: 

Նախորդ տարի Բրյուսովից ազատվեցին դաշնակցական Լիլիթ Գալստյանը, Ցոլակ Ակոպյանը ու էլի մի շարք դասախոսներ, օրենքների ու կարգերի բազմաթիվ խախտումներով ռեկտոր նշանակված Դավիթ Գյուրջինյանը չներեց նրանց, ովքեր պայքարում էին նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի համար, ով արդար մրցույթով` նախարար Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, հաղթել էր եւ, ըստ օրենքի, պետք է ռեկտոր նշանակվեր: Սակայն փաշինյանական իշխանությունը տրորեց բոլոր օրենքները եւ մրցույթում պարտված իր մարդուն ռեկտոր նշանակեց:
Երկու տարի է՝ լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «ինտելիգենտ» Դավիթ Գյուրջինյանը զբաղված է «վհուկների որսով»` բուհն ազատում է այլախոհներից:

Նույնը կատարվում է նաեւ ԵՊՀ-ում, որտեղ անակնկալ կերպով օրեր առաջ աշխատանքից հեռացվել են Աբրահամ Գասպարյանը, Մենուա Սողոմոնյանը: ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆալուլտետի երկարամյա դոցենտ Աստղիկ Ավետիսյանն էլ նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում նշել էր, որ փակվել է PR մագիստրոսական ծրագիրը, որի ղեկավարն ինքն էր: 
Տեղեկացանք, որ Բրյուսովից ազատել են նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին, ով երկար տարիներ զբաղեցրել է Բրյուսովի անվան համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնը եւ շատ ակտիվ պայքարում էր ռեկտորի ընտրությունների փուլում` հօգուտ Կարինե Հարությունյանի: Քանի որ Թորոսյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, զրուցեցինք բուհի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ: Մեր այն հարցին` Տիգրան Թորոսյանն ազատվե՞լ է ամբիոնի վարիչի պաշտոնից, Ակոպյանն ասաց. «Այո, Տիգրան Թորոսյանին եւս ազատել են աշխատանքից: Նա նույնպես միանշանակ քաղաքական հետապնդումների է ենթարկվել, ես կասկած չունեմ այդ մասով: Ե՛վ Երեւանի պետական համալսարանում, ե՛ւ Բրյուսովում դասախոսները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Երկու տարի է՝ ես էլ եմ ազատվել աշխատանքից: Դավիթ Գյուրջինյանի վրեժխնդրության հարցն է նաեւ: Նա հիմնականում ազատում է նրանց, ովքեր ոչ միայն այս իշխանություններին են դեմ, այլեւ նրանց, ովքեր դեմ են եղել Գյուրջինյանի ապօրինի նշանակմանը: Մարդիկ, ովքեր հարցազրույցներով են հանդես եկել, նշել են, որ դեմ են Դավիթ Գյուրջինյանի՝ ռեկտոր նշանակվելուն, այսօր հերթով ազատվում են աշխատանքից: Նաեւ Հակոբ Մադոյանն է ազատվել աշխատանքից, փակեցին նրա ղեկավարած ամբիոնը` Հայագիտության ամբիոնը, որպեսզի ուղղակի Մադոյանը զրկվի աշխատանքից: Էլի շատերն ազատվել են աշխատանքից, սակայն լռում են»: 

Ովքե՞ր են, ինչո՞ւ են լռում։ «Մադոյանը չի լռում, Հայագիտության ամբիոնից չորս-հինգ դասախոս է ազատվել աշխատանքից: Հիմնականում այն մարդիկ, ովքեր Դավիթ Գյուրջինյանին դեռ յոթ տարի առաջ չեն ընտրել որպես բուհի ռեկտոր: Նա այսօր յոթ տարվա վրեժն է անգամ լուծում: Ոչ միայն ապօրինի ռեկտոր է դարձել, լինելով ամբիոնի վարիչ` նշանակվել է ռեկտոր, նաեւ իրեն թույլ է տալիս վրեժ լուծել իրեն դեմ քվեարկողներից: Իրականացնում է իր վաղեմի երազանքը` անձնական վրեժխնդրություն: Եթե մյուս բուհերում խնդիրը միայն քաղաքական է, ապա Բրյուսովում անձնականն ու քաղաքականը` միասին: Օրինակ` Նատալյա Խաչատրյանը դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի լավագույն մասնագետներից: Ես պարզապես ամաչում եմ, որ բուհում կարող է նման իրավիճակ ստեղծվել, ամոթալի է, որ անձնական հարցերը կարող են գերիշխել: Չեմ զարմանա, որ շուտով Տիգրան Թորոսյանին փոխարինելու գա մեկը, ով այս իշխանությունների կամակատարն է: Գա, որպեսզի հլու-հնազանդ կատարի իշխանության պատվերները»,- նշեց մեր զրուցակիցը: 

Նրա խոսքով` երբեւէ չի եղել նման իրավիճակ, երբ դասախոսն աշխատանքից ազատվի իր քաղաքական հայացքների համար։ Ըստ Ակոպյանի՝ սա աննախադեպ իրավիճակ է։ «2003 թվականից բուհում եմ, տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, բայց նման բան երբեք չեմ տեսել: Սա արդյունքն է այն բանի, որ երկու տարի առաջ, երբ ինձ ու էլի շատերին ազատեցին աշխատանքից, մյուսները լռեցին: Շատերը չպատկերացրին, որ նույն բանն իրենց հետ են անելու: Ի դեպ, եթե մեր դասախոսներն այս ամենը հանդուրժեցին, վաղը նույն բանն իրենց հետ է տեղի ունենալու: Պետք է համայնքը համախմբվի, սա անձերի հարց չէ, սա ակադեմիական միջավայրի հարց է: Սա այն հարցն է, որ ոչ ոք չի կարող իր ցանկություններով` ինչպես ցանկանա, վարվել դասախոսի հետ: Կոչ եմ անում բոլոր դասախոսներին` լավ մտածեք, եթե շարունակեք լռել, վաղը մյուսների հետ է նույն բանը տեղի ունենալու»,- եզրափակեց Ցոլակ Ակոպյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a2be4162f64cd2eb3957967311123876

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»