Ադրբեջանը ամեն ինչ անում է խուսափելու համար Ալմաթիի հռչակագրից. նույնը անում են մեր ընդդիմադիրները. Եղոյան
Ադրբեջանիցները բոլոր հարթակներում ամեն ինչ անում են Ալմաթիի հռչակագրից խուսափելու համար. զարմանալիորեն նույն բանն անում են մեր ընդդիմադիրները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Ի դեպ, դա շատ հետաքրքիր է, որովհետեւ թե ինչու պետք է այդպես լինի: Եթե նրանց ձեռնտու չէ, պետք է մեզ ձեռնտու լիներ, որովհետեւ Ալմաթիի հռչակագիրը ֆիքսում է ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները: Ենթադրում եմ՝ Ադրբեջանը չի ցանկանում որեւէ սահման ֆիքսել, իսկ մենք ցանկանում ենք այդ սահմանները ֆիքսել:
Հարցին՝ մտահոգի՞չ է, որ Ադրբեջանը դեռ չի հրպարակել սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, Արման Եղոյանը պատասխանեց. «Եկեք կենտրոնանանք աշխատանքի վրա, ոչ թե աշխատանքի ընթացքում ձեւավորված պրոբլեմների վրա»:
Նա չբացառեց, որ առանց կանոնակարգի վավերացման սահմանազատման գործընթացը շարունկվի որեւէ այլ հատվածում. «Բայց ամբողջական, որպես փաթեթ, իհարկե, ճիշտ կլինի, որ այն հրապարակվի, հաստատվի, եւ արդեն ըստ դրան շարունակվի»: