Հայաստանը գտնվում է անկայուն ռազմավարական իրավիճակում․ ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողով
Հայաստանը գտնվում է անկայուն ռազմավարական իրավիճակում, սակայն այն խորապես դիմացկուն երկիր է, որը ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում` ուղղված դեպի եվրոպական ապագա: Այդ մասին X-ում գրել է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը:
«ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական, արևմտամետ ճանապարհին», -նշված է հրապարակման մեջ: