44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ է, հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերին ինքը նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին՝ դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ընթացքում իրենց կներկայացվի հանձնաժողովի զեկույցը:
Պատգամավորը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա ծանոթանալ միայն այդ ելույթի հատվածներին, այլ ոչ թե զեկույցի ամբողջական տեքստին, քանի որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։