Այնթապում բախվել են Mercedes Vito-ն և անչափահաս աղջկա վարած մոպեդը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Կիպրոսի դեմ խաղում (տեսանյութ)
Գորիսի դիրքերից մեկում զինծառայող է մահացել. նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել. News.am
Ադրբեջшնցին կնոջ տանը փլավ է սարքել, կերել, պառկել մահճակալին. Ի՞նչ են պատմում Շաքիի բնակիչները (տեսանյութ)
Մերի Գրիգորյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ Արիանա Հովսեփյանի մերժվել է. Գարիկ Սահակյան
Թոշակները նվազագույնը կավելանան 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դամով. ՀՀ ԱԲՆ պաշտոնյա
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Գիշերը մի քանի ժամում Սարյան փողոցում մայթը զավթել են և կրպակ տեղադրելԿասեցնել Ադրբեջանի հայшտյшց քաղաքականությունը. Պարգև Սրբազանը դիմել է Ինտերպոլի ղեկավարին, ԱՄՆ պաշտոնյաներինԻլհամ Ալիևը Հայաստանի 3 նախագահներին ռազմական հանցագործներ է անվանելՆիկոլ Փաշինյանի «խորհրդավոր» հյուրըՑրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի և սահմանադրական արժեքների վրա հարձակման օր. ՇարմազանովՀաջիևը լավ կանի՝ երկար մտածի նման խորհուրդներ տալուց առաջ, որովհետև դա նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա․․․ ադրբեջանագետՉկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ
Շաքիի դեպքով ևս մեկ վարույթ է հարուցվել՝ պետական սահմանն ապօրինի հատելը և հրազենի մաքսանենգություն
Անհեթեթ հորինվածքով ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը. Մանթաշյան
Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև
Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 2-ի դրությամբՇաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ ԱվանեսյանՈրոշ հասցեներում 10:00-23:00-ը ջուր չի լինի
Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար. Աբրահամյան
Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ ՀաջիևԱդրբեջանցի զինծառայողը փախել է օկուպացված Բերձորի զորամասից. Ադրբեջանի Գլխավոր դատախազությունԹշնшմшկшն բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնելՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինիԱԳՆ-ի նախկին շենքում բարձրակարգ հյուրանոց է լինելու. «Հրապարակ»4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը․ «Ժողովուրդ»Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող Միլլերի առանձնատանը խոշոր հրդեհ է բռնկվել
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ
«Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․  Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել. «Հրապարակ»Ռուսաստանի Վորոնեժի մարզում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԵրևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու․ «Ժողովուրդ»Ադրբեջանցու կրակոցից հետո, երեխաները ևս դիմել են հիվանդանոց. դատախազությունը նոր մանրամասներ է ներկայացրելԱՆԻՖ-ի քրեական վարույթի շրջանակներում իրավաբանական օգնության համար դիմում են ներկայացրել Սինգապուր և ԱՄՆ. «Ժողովուրդ»Իմ առաջարկը վտանգավոր է, բայց կօգնի Փաշինյանի ծրագրի դեմն առնելուն. «Հրապարակ» Ինչու է պաշտոնից հեռացել Սարգիս Հայոցյանը. «Ժողովուրդ»Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ․ քննարկումը հետաձգվեց, ստորագրահավաքը՝ մեկնարկեց․ «Ժողովուրդ»Սսաուդյան Արաբիայի ավիացիան հարվածներ է հասցրել Սանայում գտնվող հութիների ճամբարինԴատարանի նպատակը եղել է Էդգար Ղազարյանին պատգամավորական մանդատից զրկելըՄարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»«Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է. «Հրապարակ»«Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն»Երևանի և Թեհրանի մետրոպոլիտենները քննարկել են համագործակցության հնարավորություններըԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ նոր մանրամասներԱդրբեջանցի զինծառայողի «աննկատ զբոսանքը» մինչև Շաքի. քաղաքագետ
Տեսանյութ

Հորդորում ենք ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը. հակառակ դեպքում քրեական պատասխանատվությունն անխուսափելի է. ՆԳՆ (տեսանյութ)

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններն ու դժբախտ պատահարները կանխելու, քրեածին իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման աշխատանքը` շեշտը դնելով քարոզչական մեթոդների վրա, այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 4-ի երեկոյան Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ 44-օրյա պատերազմից զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Ոսկեհատ գյուղի սկզբնամասի կիսակառույց շենքում: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են մեծ թվով զենք և զինամթերք` 3 ինքնաձիգ, 1 ատրճանակ, «ՏՕԶ» տիպի 2 հրացան, «ԻԺ» տիպի կարճեցված փողով 3 հրացան, 1 ռադիոսարքավորում, ինքնաձիգի 5 փամփշտատուփ, 3 տրոտիլային պայթաղյուս, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաշեն նռնակի մետաղական 2 իրան, «Ֆ1» տիպի 2 նռնակ, «ՌԳ-42» տիպի նռնակ, ուսումնական 2 նռնակ, գնդացրի 114 և ինքնաձիգի 1200 փամփուշտ և այլ ռազմամթերք:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան տրամաբանական ավարտին հասավ նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքը. 1-02 զանգահարած անհայտ քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Քաջազնունու փողոցի ավտոտնակների մոտ թողել է ինքնաձիգ՝ փամփուշտներով: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սպորտային պայուսակ, որի մեջ կար պահեստատուփով մեկ ինքնաձիգ:

Նույն օրը ոստիկանություն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Դալմայի այգիների էլեկտրասյան մոտ պատերազմից բերված զենք է թողել: Մեկնած իրավապահները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային չորս տոպրակ, որոնցում կային պայթուցիչներով 2 նռնակ, ինքնաշեն 2 ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտներ, կարճ փողով որսորդական հրացան, ողորկափող հրացան և ինքնաշեն նետահար՝ արբալետ:

Ոստիկանները նաև հայտնաբերում ու առգրավում են ապօրինի զենքեր, բայց նման դեպքերում, հիշեցնենք, որ քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:

Սեպտեմբերի լույս 5-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհին ծառայող պարեկները լուսային սարքերի անսարքության համար կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի 44-ամյա ուղևորի ոտքերի տակ ակնհայտ երևացել է հրացան: Նա հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը: Մեքենայում հայտնաբերվել է ևս մեկ որսորդական հրացան, որի համար վարորդը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հայտնաբերված հրացանները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Այս դեպքով հանգամանքները պարզվում են:

Իսկ որպեսզի գործը նախաքննության չհասնի` կրկին հորդորում ենք մեր քաղաքացիներին` ինքնակամ հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և խուսափել քրեական պատասխանատվությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: