Որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Մարզերում սեպտեմբերի 6-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 6-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 8-11-ին աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ին և 10-ին՝ երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։