ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2024 թվականի սեպտեմբերի 16-19-ը Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավորներ Մարիամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Զարուհի ԲԱԹՈՅԱՆԻՆ եւ Գայանե ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: