ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանինԹուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան«Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը դրական եզրակացություն է ստացելԼոռու մարզպետը Ստեփանավանի ընտրություններին ընդառաջ արձակուրդ է մեկնում«Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին». Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանի տարեդարձը
Կրեմլը դեռևս չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման վերաբերյալ զեկույցին․ Պեսկով
Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանըԿյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ ՄուրադյանըՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀԱդրբեջանի և Սաուդյան Արաբիայի զորքերը համատեղ զորավարժություն են իրականացրելՎայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջկա մшհը«Ուժեղ Հայաստան»-ը ձերբակալությունների առնչությամբ հայտարարություն է տարածելՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Լուգանսկի հեռահաղորդակցական ընկերության շենքին․ փլատակների տակ կարող են մարդիկ լինելԱդրբեջանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել է պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների հարցըԱդրբեջանը մեզ ասում է՝ խաղաղության պայմանագիրը չեմ ստորագրի, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է. Արարատ ՄիրզոյանԵրևանում թիվ 4 երթուղու տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսքԱլավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱրցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով»․ ՇարմազանովՉունենալ կուսակցական ղեկավար, չգողանալ մանդատներ․ Իոաննիսյանի կոչը՝ ի պատասխան ԿԸՀ-ի կոչինՀանգավ ինչպես մոմը. մահացել է Լևոն Ջավախյանի կինըԻշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է. Տիգրան ԱբրահամյանՎթարվել է «Ապարան-Երևան» 1200 մմ-ոց մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով (տեսանյութ)Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Գևորգյան
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատարը. որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասնել է` ինչու են ձերբակալվել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն ու համակիրները և տեսանյութ հրապարակել
COP17-ը մերժել է տաղավար տրամադրել արցախյան ՀԿ-ներին
Հայաստանն ընդգրկվել է «թավշյա սեզոնին» ռուսաստանցիների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկումՊահանջել են դադարեցնել Խաչատրյանի կտավների ցուցադրությունը. «Հրապարակ»«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ». «Իրավունք»Իրաքը փակել է Իրանի հետ սահմանի մեծ մասըԱնդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվելԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնելու է TRIPP-ի վերաբերյալ կնքված շրջանակային համաձայնագիրը. «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին. Ինչ են խոսում կուլիսներում. «Իրավունք»Խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 14 անձ. ՀԿ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ»Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ»ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի». «Իրավունք»Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականինԱլբանիայում ցուցարարները գրոհել են վարչապետի նստավայրըԱդրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում
Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին․ «Հրապարակ»Սաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել հութիներին. զոհվել են խաղաղ բնակիչներԾառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
Քաղաքականություն

Աստանայի նախարարական խորհրդաժողովի հռչակագիրն է ընդունվել,մասնակցել են ԱԳՆ և ԲՏԱ նախարարություններից

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 3-5-ը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) թվային ընդգրկման և վերափոխման թեմայով նախարարական խորհրդաժողովին: 

Միջոցառման շրջանակում Գևորգ Մանթաշյանը, հանդես գալով ելույթով, մասնավորապես անդրադարձել է թվային նորարարության փորձի և նախաձեռնությունների փոխանակման, հանրային կյանքում դրանց կիրառելիության ու տարածման, ինչպես նաև  կայուն զարգացման գործընթացներում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությանը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային, միջսահմանային համագործակցության և թվային լուծումների ներառական հասանելիության կարևորությանը։ 

Գևորգ Մանթաշյանն իր ելույթում նշել է, որ UNESCAP-ը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման գործում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային համագործակցության ոլորտում, մասնավորապես՝ հզորացնելով հաղորդակցությունը, համագործակցությունը և անդամ պետությունների կարողությունները:

Նախարարի առաջին տեղակալն արագ զարգացող թվային դարաշրջանում հիշեցրել է որոշումների կայացման ազդեցության մասին, քանի որ այսօրվա ընտրությունը ձևավորելու է միլիոնավոր մարդկանց ապագան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Նա ընդգծել է նաև նման միջոցառումների  շրջանակում երկխոսության կարևորությունը՝ որպես բալանսավորված և բազմակողմ որոշումների կայացման միջազգային հարթակ: Ամփոփելով խոսքը Մանթաշյանը նշել է, որ այսօր արդեն հստակ է. թվային համագործակցությունն ուղղակի ընտրություն չէ, այն օրվա հրամայական է: 

Այցի շրջանակում նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Թվային զարգացման, Նորարարությունների և Ավիատիեզերական արդյունաբերության նախարար  Ժասլան Մադիևի և Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաների խորհրդի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահ Դմիտրի Մունի հետ, քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպումներ և այցեր են եղել նաև «Աստանա Հաբ»-ում և Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) կառավարչի հետ, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք  հարցեր։ 

Միջոցառման ընթացքում Գևորգ Մանթաշյանը մասնակցել է նաև «Թվային առողջություն. նորարարություններ, մարտահրավերներ և ապագայի ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը: Այս նիստը միավորել էր համաշխարհային առաջատար փորձագետներին և կառավարության ներկայացուցիչներին՝ քննարկելու առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների հիմնական ասպեկտները:

Խորհրդաժողովի ժամանակ ընդունվել է Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի թվային ընդգրկման և վերափոխման թեմայով Աստանայի նախարարական խորհրդաժողովի հռչակագրը, որի նախագծի վերաբերյալ քննարկումները մեկնարկել էին 2024թ. մարտ ամսից, որոնց մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Նիստի ընթացքում ընդունվել է նաև նախարարական խորհրդաժողովի զեկույցը: