Մեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»Բաքվում Հանդիպել են Ֆիդանն ու ԲայրամովըԶելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը
Մամուլ

Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԿԳՄՍ փոխնախարար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի վստահված ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը պաշտոնի հերթական չարաշահումն է թույլ տվել։ Չարաշահման արդյունքում պետությանը զգալի ֆինանսական վնաս է հասցվել, բայց պակաս կարևոր չէ կոռուպցիոն գործարքը։

Բանն այն է, որ պետական նմուշի դիպլոմների տպագրությունը, ըստ աշխատանքային պայմանագրի և պաշտոնի գործառույթի, պետք է իրականացնի էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Լիդա Մեծոյանը։ Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, սակայն, տպագրությունը հանձնարարել է մագիստրատուրայի բաժնի ղեկավար Գայանե Թամրազյանին և միջազգային բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանին։ Չբավարարվելով անօրինական հրամանով՝ Տիգրան Սիմոնյանը կարգադրել է լրացուցիչ բյուջեի հաշվին վճարել վերը նշված աշխատակիցներին։

Բուհի ֆինանսական գծով պրոռեկտոր Վերանյանը, համաձայն չլինելով ռեկտորի ժ/պ Սիմոնյանի հետ, հրաժարվում է հանձնարարական իջեցնել, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրում։ Վերանյանի ազատումից հետո Սիմոնյանն ինքն է հրաման իջեցնում կրկնակի վճարման համար, որը խոշոր չափերի է հասնում։

Արդյո՞ք պաշտոնի չարաշահումից, պետական բյուջեի անօրինական վատնումից բացի չկան ռիսկեր՝ պետական դիպլոմի անօրինական տպագրության և կոռուպցիոն այլ բնույթի: Գնդակն իրավապահ մարմինների դաշտում է. հերթական անգամ Գիլոյանը և իր անմիջական աջակցությունը ստացած Տիգրան Սիմոնյանը կմնան անպատի՞ժ, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանից մեկնաբանություն խնդրել, թե Տիգրան Սիմոնյանն արդյոք ունի փոխնախարարի հովանավորչությունը և տեղյակ է արդյոք ռեկտորի զեղծարարությունից, թե ոչ։

«Ես նրան չեմ հովանավորում, Տիգրան Սիմոնյանի ժ/պ թեկնածությունն առաջարկել եմ հոգաբարձուների խորհրդի ժամանակ՝ որպես ժամանակավոր լուծում։ Իմ և նրա հարաբերությունները զուտ գործնական բնույթի են, հովանավորչության մասին կասկածները տեղին չեն:

Ես տեղյակ չեմ դիպլոմների հետ կապված այդ փաստից, բայց պատրաստ եմ ձեր գրությունը ստանալուն պես՝ զբաղվել այդ հարցով, իսկ ձեր ներկայացրածն իրավապահների դաշտում է։ Ինքս նման տեղեկություն չունեմ, անակնկալ էր ինձ համար այն, ինչ պատմեցիք։ Գրեթե վստահ եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, բայց պատրաստ եմ այդ հարցով զբաղվել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Կարեն Գիլոյանը։

Թեպետ փոխնախարարը համոզված էր, որ նման բան չի կարող լինել, այնուամենայնիվ «անակնկալի եկած»՝ պատրաստ է ճշտել տեղեկությունը, որը նրա մոտ կասկած առաջացրեց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։